Saturday, 27 04 2024
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ

990թ. այս օրը ծնվել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին. (պատմություն)

990թ. այս օրը ծնվել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունին սպարապետ Վասակ Պահլավունու որդին է: Սկզբնական կրթությունը ստացել է Անիի դպրոցում, այնուհետև ուսանել է Կ. Պոլսում: Հորեղբոր՝ սպարապետ Վահրամ Պահլավունու հետ պայքարել է ներքին և արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը: 1045-ին Կ. Պոլսում Կոստանդին Զ Մոնոմախ կայսրի կողմից Գագիկ Բ-ի ձերբակալումից հետո, իր տիրույթները հանձնում է Բյուզանդիային՝ փոխարենը կալվածքներ ստանալով Հարավային Հայաստանում ու Միջագետքում:

Բյուզանդական կայսրը նրան շնորհում է մագիստրոսի տիտղոս, 1048-ին նշանակում Հարավային Հայաստանի և Միջագետքի կուսակալ: Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գլխավորությամբ բյուզանդական բանակը ջախջախում է թոնդրակեցիների շարժումը: Ի տարբերություն նախորդ աղանդահալած իշխանների և կաթողիկոսների` Գրիգոր Մագիստրոս Պահլավունին թույլ չի տալիս, որ զինվորները խոշտանգեն աղանդավորներին, սպանեն կամ աղվեսադրոշմով խարանեն նրանց:

Լինելով բարձրաստիճան բյուզանդական պաշտոնյա՝ շարունակել է սերտ կապեր պահպանել հայ իրականության հետ, նշանակալից դեր խաղացել Հայաստանի կյանքում:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունին եղել է ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը, զգալի հետք թողել միջնադարյան հայ մշակույթի պատմության մեջ, նպաստել գիտության և գրականության զարգացմանը: Հիմնել է դպրոց-ճեմարան, դասավանդել ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա և այլն: Նրա նախաձեռնությամբ կառուցվել է Բջնիի Ս. Աստվածածին վանքը, Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հավուց թառ վանքի Ս. Ամենափրկիչ եկեղեցին և այլ կոթողներ: Մեզ են հասել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու նամակները («Թղթեր», հրատարակվել են 1910):

Գրել է նաև «Մեկնութիւն քերականին» քերականագիտական երկը (առաջին անգամ հրատարակվել է Լ. Խաչերյանի «Գրիգոր Պահլավունի Մագիստրոս (985–1058 թթ.). Կյանքն ու գործունեությունը» գրքում, 1987), չափածո ստեղծագործություններ («Տաղասացութիւնք», 1868), որոնցից ամենանշանավորը «Առ Մանուչե» («Հազարտողեան») պոեմն է՝ Աստվածաշնչի համառոտ հանգավորված վերապատումը: 1016 տողանոց պոեմի վերջին 116 տողը նվիրված են Հայոց եկեղեցու պատմությանը՝ Գրիգոր Ա Լուսավորչից մինչև հայերեն գրերի գյուտը:

Իր նամակներում նշում է, որ թարգմանել կամ ծրագրել է թարգմանել հույն և ասորի հեղինակների երկեր, որոնցից պահպանվել է միայն Էվկլիդեսի «Սկզբունքների» մի հատվածի թարգմանությունը: Ունեցել է հետաքրքրասիրությունների լայն շրջանակ՝ հին հունական և հայկական դիցաբանություն, փիլիսոփայություն ու աստվածաբանություն, ճշգրիտ գիտություններ, պատմություն, գրականություն, արվեստ:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, զարգացնելով Դավիթ Անհաղթի նորպլատոնականությունը, հակվել է դեպի ռացիոնալիզմը և բնափիլիսոփայությունը: Կարևորել է բնագիտությունն ու մաթեմատիկան. «պետք է նախապատրաստեն մարդկային միտքը «բնությունից վեր գտնվող» գերագույն գոյի՝ Աստծո ճանաչման համար»: Ընդունել է Աստծո գոյության տիեզերաբանական ապացույցը, համաձայն որի` բնության՝ որպես Աստծո ստեղծագործության ճանաչումով կարելի է ըմբռնել նրա Արարչի էությունը:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գործերում ուշագրավ մտքեր կան կենսաբանության, բժշկագիտության, տիեզերագիտության, երաժշտության տեսության, գեղագիտության և այլնի վերաբերյալ: Հայտնի է նաև որպես շարականագիր և տաղասաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում