Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Թուրք պաշտոնատար անձինք ճանաչում են հայերի դեմ իրականացված գազանությունները, իսկ Ցեղասպանությունը՝ ոչ». BBC

Բրիտանական BBC հեռուստաընկերությունը երեկ անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանության հիմնախնդրին՝ ընդգծելով, որ հայերի զանգվածային սպանությունները շարունակում են մնալ զգայուն հարց.

«Այն ժամանակ, երբ պատմաբանները շարունակում են վիճարկել այդ իրադարձությունները, Թուրքիան ընդդիմանում է և չի ցանկանում 1915-1916 թվականներին իրականացված այդ սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն։ Գոյություն ունեն բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են այդ տարիներին հայերի նկատմամբ իրականացված թուրքական գազանությունների մասին։

Փաստ է, որ 1915-1916 թվականներին զոհվել են հարյուր հազարավոր հայեր, երբ թուրքերը նրանց զանգվածաբար բռնագաղթեցրել են Արևելյան Անատոլիայից (Արևմտյան Հայաստան) դեպի սիրիական անապատ և այլ վայրեր։ Այնտեղ նրանք կա՛մ սպանվել են, կա՛մ էլ մահացել են սովից ու հիվանդություններից։

Զոհված հայերի ընդհանուր թիվը շարունակում է մնալ վիճարկելի։ Հայերը խոսում են 1.5 միլիոն զոհերի մասին, իսկ Թուրքիան՝ 300,000։ Մինչդեռ Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցիացիայի (IAGS) տվյալներով՝ զոհվել է ավելի քան 1 միլիոն մարդ։

IAGS-ը 2005 թվականին նամակ է գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որում նշել է, որ ոչ միայն հայերն են համոզված Հայոց ցեղասպանության եղելության մեջ, այլև՝ ցեղասպանությունների հետազոտմամբ զբաղվող գիտնականների ճնշող մասը։ Սակայն թուրք պաշտոնատար անձինք ընդունում են միայն այն, որ հայերի նկատմամբ գազանություններ են իրագործվել՝ պնդելով, թե քրիստոնյա հայ ժողովրդին համակարգված ձևով ոչնչացնելու փորձեր «չեն ձեռնարկվել»։

BBC-ն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «2009 թվականին Հայաստանն ու Թուրքիան համաձայնագիր ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման մասին։ Սակայն այդ արձանագրությունները ցայժմ չեն վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից։ Այդ պլանում խնդիր է հարուցում Ղարաբաղյան սառեցված հակամարտության հարցում փոխադարձ կասկածամտությունը։ Թուրքիան այդ հարցում աջակցում է Ադրբեջանին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում