Ամեն տարի Հյուսիսամերիկյան Motor Show–ն Դեթրոյթում ներկայացնում է սեզոնի պրեմիերաների դիտումը: Այս տարի ավտոսալոնը հանրության համար կբացվի հունվարի 14-ին, բայց շատ նոր ավտոմեքենաների մասին արդեն հայտնի է:
Այս տարի Ford-ը կներկայացնի Sedan–ի հաջորդ սերունդը` Mondeo-ն: Կներկայացվի նաև C-Max մոդելի հիբրիդային տարբերակը:
Cadillac-ը ներկայացնելու է ATS 2013 մոդելը, իսկ Dodge-ը` հարմարավետ Sedan Dart-ը, որը ստեղծվել է Fiat–ի հետ համագործակցության շնորհիվ:
Ինչպես գրում է Carscoop-ը, Դեթրոյթը սպասում է այլ բազմաթիվ շքեղ մեքենաների պրեմիերաների: Դրանցից ամենհայտնիներից են Mercedes Benz SL–ը և Sedan BMW 3 մոդելները: Porsche-ի գլխավոր պրեմիերան կլինի կաբրիոլետ 911-ը, Lexus-ինը` sportkupe LF-LC-ը, Honda-ինը` Accord-Coup-ը: