Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Լևոն Զուրաբյան. «Պայծառացումը տեղի ունեցավ պաշտոնավարման երրորդ տարվա վերջում»

Մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական խմորումներին, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Հայաստանում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ, նկատի ունեմ վերջին պաշտոնանկությունները և Սերժ Սարգսյանի խոստովանությունը, որ երկրի առաջընթացի թիվ 1 խոչընդոտներն են կաշառակերությունը և կոռուպցիան, և որ կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Հատկանշական է, որ երկրի գործող ղեկավարի գնահատականներում այս աննախադեպ պայծառացումը տեղի է ունեցել նրա պաշտոնավարության երրորդ տարվա վերջում: Սերժ Սարգսյանը որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու, հակառակ հենց իր բերած օրինակի, Հայաստանում իր պաշտոնավարության օրոք մեր աչքի առաջ (իր խոսքերն են)տեղի ունեցավ լրիվ հակառակը. պետական կառավարման անխտիր բոլոր բնագավառների կրիմինալիզացիա, տնտեսության մենաշնորհացման խորացում, քրեապետական բարքերի հաստատում, պետական քաղաքական և տնտեսական համակարգի ենթարկում մի քանի մականունավոր քրեապետերի ապօրինի հարստացման նպատակներին: Հարց է ծագում` ի՞նչ է պատահել, որ Հայաստանում ստեղծված արատավոր կլանային, օլիգարխիկ ավազակապետական համակարգի ստեղծողներից մեկը և նրա գլխավոր հրամանատարը, որն անխնա ծառայեցրել է այդ համակարգը ժողովրդին իրավունքներից զրկելու և սեփական հարստացման նպատակին, սկսել է այդ համակարգի քննադատությունը և առերևույթ քայլեր է անում քրեապետությանն իբր մարդկային դեմք հաղորդելու ուղղությամբ: Այս ամենն ունի մի շատ հստակ բացատրություն: Առաջին` ռեժիմը, ի դեմս Սերժ Սարգսյանի, ըստ էության, խոստովանում է, որ ի վիճակի չէ պահպանել վարչախմբի շահերը սպասարկող այս արատավոր համակարգը, քանի որ արտաքին և ներքին քաղաքական իր բոլոր նախաձեռնությունների տապալման արդյունքում սպառվել են ռեժիմի կյանքի երկարաձգման համար անհրաժեշտ ռեսուրսները: Երկրորդ`ճարահատյալ այս արձանագրումը պարտադրված է վարչախմբի կողմից ճգնաժամի խորության և սեփական իշխանության փլուզման անխուսափելիության գիտակցումով և ոչ թե ռեժիմի պարագլուխների սկզբունքներով և համոզմունքներով: Այլապես` Սերժ Սարգսյանի վարչախումբը համարյա երեք տարի չէր վատնի համակարգի պահպանման սին հույսերով և հենց սկզբից կիրագործեր այն ռեֆորմները, որոնց մասին ակնարկել է իր ելույթում: Երրորդ` պաշտոնանկությունները և նոր նշանակումներն ընդամենը հուսահատ քայլեր են`իրավիճակը շտկելու և իշխանության նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը մեղմելու ուղղությամբ: Սակայն դրանք ի վիճակի չեն որևէ տևական արդյունք տալ, քանի որ հիմնված չեն որևէ արմատական վերափոխման վրա: Համակարգային փոփոխություններ կատարելու և տարբեր արտոնյալ խմբերի դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում, որն ունի վստահության ահռելի պաշար և համաժողովրդական աջակցություն: Իսկ այդպիսին կարող է լինել միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը: Չորրորդ`ժողովրդավարության և երկխոսության մասին խոսքերն ուղղակի կեղծիք են: Հակառակ դեպքում` պետք է իրականացվեին այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը` քաղբանտարկյալների ազատ արձակումը, մարտի 1-ի սպանությունների բացահայտումը և «Ա1+»-ի բացումը: Առանց նման քայլերի՝ այդ խոսքերը կոպեկի արժեք չունեն: Հինգերորդ` այնուամենայնիվ, այդ քայլերն օբյեկտիվորեն դրական են, քանի որ, ինչպես ցույց է տալիս ամբողջատիրական, ավտորիտար ռեժիմների պատմական փորձը, իշխանափոխությունը և ժողովրդավարական շարժումների հաղթանակը սկսվում են հենց այն պահից, երբ ռեսուրսասպառ ռեժիմները ստիպողաբար սկսում են ռեֆորմներ իրականացնել: Այդ ռեֆորմները մնում են որպես կիսաքայլեր, ի վիճակի չեն բավարարել ժողովրդի սպասելիքները, առաջացնում են ներիշխանական լարվածություն ու բարոյալքում և ապահովում ժողովրդավարության համար պայքարի դուրս եկած ժողովրդի հաղթանակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում