Tuesday, 28 05 2024
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո

Ով կխաղա Ծառուկյանի հետ

Ինչ-ինչ, բայց պետք է խոստովանել, որ համատեղ պարտիայի շնորհիվ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կարճ ժամանակամիջոցում կարողացան չեզոքացնել ԲՀԿ ազդեցությունը քաղաքական գործընթացի վրա: Այդ ազդեցությունն ավելի շատ ակամա էր: Պարզապես, լինելով խաղի հիմնական վարողները, Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը դուրս էին թողել Ծառուկյանին, որն ակամա հայտնվել էր «արբիտրի» դերում: Խաղի ընթացքում Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը սպառվում էին, իսկ Ծառուկյանն իր այդ դերում հայտնվելով հիմնականում ակամա` շարունակում էր միավորներ հավաքել առավելապես Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի ձախողումների շնորհիվ:

Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը համեմատաբար արագ հասկացան այդ իրավիճակը և երկուստեք գործողությունների շնորհիվ կարողացան չեզոքացնել Ծառուկյանի շահեկան «արբիտրաժը»: Նրան պարզապես ակնհայտորեն ներքաշեցին խաղի մեջ: Տեր-Պետրոսյանը, այսպես ասած, իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունն արեց, իսկ Սարգսյանն էլ համակարգի ներսում մի կողմից` անուշադրության մատնեց այդ առաջարկությունը և չարտահայտվեց, փոխարենը սկսեց ներքին ճնշումը Ծառուկյանի վրա: Արդյունքում` ԲՀԿ առաջնորդը հայտնվեց ստիպված խաղալու անհրաժեշտության առաջ, քանի որ լռությունն արդեն ոչ թե արբիտրության նշան է, այլ պարզապես խաղից դուրս մնալու: Ծառուկյանը կամ ստիպված է միանալ Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի խաղին, ու արդեն ըստ էության խաղալ նրանց փոխարեն, բայց նրանց կանոններով, կամ պետք է նոր խաղ սկսի, ի՛ր խաղը:

Այստեղ արդեն հարցն այն է, թե ով կխաղա Ծառուկյանի հետ: Խոսքը թե ներքին, թե արտաքին խաղացողների մասին է: Ծառուկյանն առայժմ ձեռնպահ է մնում լռությունը խախտելուց, ինչը նշանակում է, որ նա չի գտնում սեփական խաղընկեր: Հնարավոր է նաև, որ ԲՀԿ առաջնորդը պարզապես որոշում է ժամանակից շուտ չսկսել, ինչը մյուս կողմից` նշանակում է, որ նա ըստ էության չունի երկարատև խաղի ռեսուրս: Մինչդեռ Հայաստանում խաղի համար երկար ժամանակ է պահանջվելու, քանի որ խորհրդարանի ընտրությանը հաջորդելու է նախագահի ընտրությունը: Իսկ այդտեղ արդեն ԲՀԿ առաջնորդի համար մանևրի հնարավորությունն ընդհանրապես նվազելու է, քանի որ հունը սկսելու է նեղանալ անձերի մակարդակով, և Գագիկ Ծառուկյանն անխուսափելիորեն պետք է կամ խաղից դուրս գալու մասին հայտարարի, կամ հայտարարի` ում հետ է ինքը կամ ով է իր հետ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում