Monday, 20 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

«PKK-ի զինյալներին արգելված է թուրքական սերիալներ դիտել». թուրքական մամուլ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ռազմագերիների հարցաքննությունը ցույց է տվել, որ PKK-ն մի շարք միջոցներ է ձեռնարկում իր շարքերից դասալքության դեմ պայքարի համար։

Նշվում է, որ Հյուսիսային Իրաքում բազավորված PKK-ի ղեկավարությունը շարունակ իր զինյալներին ցուցադրում է տարբեր տիպի տանջանքների վերաբերյալ տեսանյութեր՝ ընդգծելով, որ դասալքության դեպքում այդպիսի ճակատագիր է սպասվում նրանց։

Իսկ եթե PKK-ականներին հաջողվում է բռնել դասալիքներին, ապա նրանց ստիպում են թունել փորել կամ գնդակահարում են։ Նշվում է, որ շատ PKK-ականներ քաղցած են մնում՝ սննդի հետ կապված խնդիրների պատճառով։

Բացի այդ, շարքային PKK-ականներին արգելել են թուրքական հեռուստասերիալներ դիտել, որպեսզի չկարոտեն իրենց ընտանեկան օջախը։

Ի դեպ, նշվում է, որ այսօր Դիարբեքիրի նահանգում թուրքական անվտանգության ուժերը սպանել են 20 PKK-ականի՝ նրանց հայտնաբերելով տեղի քարանձավներից մեկում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Today’s Zaman թերթը գրել էր, որ Թուրքիայի կառավարությունը նոր ռազմավարություն է մշակել PKK-ի դեմ։ Խոսքը PKK-ի մոտ 300 առավել հեղինակավոր գործիչներին ու դաշտային հրամանատարներին ֆիզիկապես ոչնչացնելու մասին է։

Այս ռազմավարության հեղինակը Թուրքիայի ներկայիս ներքին գործերի նախարարն է՝ Իդրիս Նաիմ Շահինը։ Թուրքական թերթի տվյալներով, պաշտոնական Անկարան հրաժարվել է «Քրդական հարցի» քաղաքական ասպեկտից՝ փոխարենը վճռելով կտրուկ հարձակում ձեռնարկել PKK-ի վերնախավի վրա։ Այդ նպատակով կազմվել է հատուկ «մահվան ցուցակ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում