Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Արմեն Գևորգյանը Սիսիանում մասնակցել է «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագրի շնորհանդեսին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Սիսիանում փոխվարչապետը մասնակցել է տարածաշրջանի համայնքների միության կողմից իրականացված «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագրի շնորհանդեսի արարողությանը, որի ընթացքում ներկայացվել են միության կազմում ընդգրկված համայնքների գույքահարկի և հողի հարկի ավտոմատացված համակարգի ցանցը, միության կայքը:

Համակարգի շնորհիվ համայնքների գույքահարկի և հողի հարկի բազաների կառավարումը կդառնա առավել արդյունավետ, համայնքներն իրական ժամանակի ռեժիմով կարող են ծանոթանալ իրենց բազաներին:

Ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակում մշակված միջհամայնքային համագործակցության հինգ նախագծեր, որոնք մասնավորապես վերաբերում են համայնքներում աղբահանության կազմակերպմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, համայնքային կարևորության այլ խնդիրների:

Նշված ծրագրերը կյանքի կոչելու համար Սիսիանի համայնքների միությունը մտադիր է դիմել դոնոր կազմակերպություններին: «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագիրն իրագործվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում:
Փոխվարչապետը գոհունակություն հայտնելով ավտոմատացված ցանցի ներդրման առնչությամբ` հույս հայտնեց, որ այն կնպաստի համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման արդյունավետության և բյուջետային կարգապահության բարձրացմանը:

Նա կարևորել է ծրագրի կիրառությունը համայնքային մյուս միությունների կողմից: Փոխվարչապետը հետաքրքիր համարեց նաև միջհամայնքային համագործակցության ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրագործման համար ռեսուրսներ գտնելու հարցում:
Այցի շրջանակում փոխվարչապետը Սիսիան և Գորիս քաղաքներում մասնակցել է փոստային մասնաճյուղերի, իսկ Տաթև համայնքում`փոստային բաժանմունքի վերաբացման արարողություններին:

«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը մարզերում շարունակում է արդիականացման ծրագիրը: Միայն այս տարի մարզերում վերաբացվել է արդիականացված 38 բաժանմունք, ծրագիրը շարունակական է, և հաջորդ տարի նախատեսվում է արդիականացնել ևս 35-ը: Նշվել է, որ մինչև տարեվերջ կնորացվեն և կվերաբացվեն նաև Ագարակի, Քաջարանի, Կապանի փոստային բաժանմունքները:

Վերազինված բաժանմունքների միջոցով քաղաքացիներին ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ կմատուցվեն: Բաժանմունքներում փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը:

Փոխվարչապետը շրջայց է կատարել է նորացված բաժանմունքներում, ծանոթացել պայմաններին, կատարված աշխատանքներին: Նա դրական է գնահատել արդյունքները` հատկապես կարևորելով այն, որ հեռավոր մարզերի բնակիչներին ևս հասանելի են դառնում որակյալ ծառայությունները:

Տաթևի վերաբացված փոստային բաժանմունքում փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել «Տաթևի վերածնունդ» զբոսաշրջային ծրագրի իրականացման ընթացքի քննարկման նպատակով:

Մասնակցել են Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Խաչատուրյանը, տարածաքային կառավարման, քաղաքաշինության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, համապատասխան համայնքների ղեկավարներ:

Անդրադարձ եղավ անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, իրավական կարգավորում պահանջող հարցերին, կարևորվել շահագրգիռ մարմինների համագործակցված աշխատանքը: Փոխվարչապետը տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հորդորել ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում