Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան է մուտք գործել 1 մլրդ 238 մլն 37 հազ. դոլար տրանսֆերտ: Պիկը գրանցվել է օգոստոսին՝ 171 մլն 611 հազ. դոլար, որից հետո սեպտեմբերին և հոկտեմբերին տրանսֆերտների ծավալները սկսել են նվազել, համապատասխանաբար՝ 23 մլն 264 հազ. և 2 մլն 689 հազ. դոլարով:
Տրանսֆերտների հիմնական մասը շարունակում է Հայաստան գալ Ռուսաստանից՝ 1 մլրդ 31 մլն 803 հազ. դոլար (83.3%), իսկ ԱՄՆ-ից եկող տրանսֆերտները կազմում են 60 մլն 331 հազ. դոլար (5%):