Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Այս տարվա ամենակարևոր իրադարձությունը երրորդ զավակիս ծնունդն էր. Գիսանե Պալյան

Ընթացիկ տարին մոտենում է ավարտին։ Թե ինչպիսին էր տարին «Էմփիրեյ» խմբի անդամ, երգահան Գիսանե Պալյանի համար, փորձեցինք իմանալ հենց նրանից։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գ. Պալյաննն ասաց, որ տարին բուռն է եղել թե՛ ստեղծագործական, թե՛ անձնական առումներով, քանի որ լույս աշխարհ է եկել նրա երրորդ զավակը՝ տղան։

Ինչ վերաբերում է ստեղծագործական կյանքին, ապա, նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ինքը զբաղված է եղել «Շանթ» հեռուստաընկերության «Իքս ֆակտոր» նախագծով, սակայն զուգահեռ զբաղվել է նաև ստեղծագործական բուռն կյանքով, ինչը չի սահմանափակվել միայն «Էմփիրեյ» ռոք խմբի շրջանակում։

«Երգեր եմ գրել թե՛ խմբի համար, թե՛ իմ: Այս տարի լույս տեսավ «Էմփիրեյի» երրորդ ձայնասկավառակը, իմ «Մեկընդմիշտ» երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ»,- հայտնեց Գ. Պալյանը՝ հավելելով, որ հասցրել է գրել նաև սաուդթրեքներ սերիալների համար, երգեր է գրել տարբեր երգիչների համար, որոնց մի մասը մշակման ու գործիքավորման փուլում են։

Նրա խոսքով՝ աշխատել է մանկական մյուզիքլների համար, որոնք օգտագործվել են տարբեր միջազգային մրցույթներում։

«Իհարկե, շատ ու շատ անելիքներ դեռ կան մյուս տարվա համար։ Շատ պլաններ ունեմ, որոնք առաջին հերթին կապված են «Էմփիրեյի» հետ։ Մի մտահղացում ունենք, որը կապված է Կոմիտասի երգերի հետ»,- տեղեկացրեց նա՝ հայտնելով, որ արդեն 1-2 տարի է, ինչ ինքն ու ամուսինը՝ «Էմփիրեյի» սոլո կիթառահարը, միասին մտածում են՝ ինչպես կարելի է վերամշակել երգերը ու դրանք ներկայացնել խմբի պատկերացմամբ։

«Դա Կոմիտասի պրոպագանդման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի, ինչը շատ կարևոր կլինի։ Սակայն դեռ չենք շտապում, քանի որ շատ պատասխանատու գործ է, ու մեծ պատասխանատվությամբ դա պետք է արվի»,- ասաց Գ. Պալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում