Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Սպիտակի երկրաշարժից դասեր չենք քաղել. Ճարտարապետների միության նախագահ

Երկրաշարժերի կանխումն այսօրվա դրությամբ հնարավոր չէ, հետևաբար պետք է կարողանանք գոնե որոշակի մեղմացնող աշխատանքներ տանել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը:

Ասուլիսին ներկա ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանում մարդկանց երկրաշարժերից պաշտպանվել սովորեցնում են դեռ 1991 թվականից, և արդյունքներն այս առումով բավական տպավորիչ են:

«Միաժամանակ, բացթողումներ, իհարկե, մնում են: Ուսուցման արդյունավետությունը որոշվում է միայն երկրաշարժերից հետո»,- նկատեց նա:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն իր հերթին կարևորեց քաղաքաշինության մեջ անվտանգության նորմերի պահպանման խնդիրը:

«Բայց երբ անհարկի խտությամբ շենքեր ենք կառուցում, վտանգում ենք մարդկանց կյանքը: Այդ շենքերը երկրաշարժերի ժամանակ կարող են մահաբեր լինել բնակչության համար: Պետությունը երբեմն չգիտի`ինչ է անում, և առանց բնակիչների դիմակայության մինչև հիմա կարող էին անհարկի խտությամբ բազմաթիվ շենքեր կառուցվել: Բնակիչը պետք է պայքարի իր յուրաքանչյուր ք|մ-ի համար: Սպիտակի երկրաշարժից հետո, թվում է, մենք պետք է դասեր քաղեինք, զգուշանայինք, սակայն շարունակում ենք չպահպանել շինարարության նորմերը. մենք Սպիտակի երկրաշարժից դասեր չենք քաղել»,- նկատեց նա:

Մկրտիչ Մինասյանը նաև նկատեց, որ Երևանի շենքերի վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում, ինչպես ընդունված է ողջ աշխարհում:

«Նոր բնակֆոնդ ստեղծելը շատ ծախսատար է, հետևաբար պետք է շուտափույթ միջամտություն ցուցաբերել արդեն կառուցված հին շենքերի նկատմամբ: Վտանգված են նաև մեր մշակութային օջախները: Շինությունն օրգանիզմ է, որին ամենօրյա ուշադրություն է պետք»,- ասաց նա:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանն էլ նշեց, որ անհատի կամ մասնավորի մակարդակով իսկապես դասեր չեն քաղվել:

«Շենքերում մասնավոր կառուցողների կողմից կատարվում են կամայական ձևափոխումներ: Ձևափոխումներ կատարում են անգամ իրենք` բնակիչները, երբ նկուղները վերածում են այլ տարածքների»,- նշեց նա:

Սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը, անդրադառնալով «Մոսկվա» կինոթատրոնի մերձակայքում իրանցիների կողմից կառուցվելիք աշտարակի կառուցմանը, նշեց, որ դեմ է այդ նախագծին, և կասկածի տակ դնելով կառուցման նորմերի պահպանման հարցը` նկատեց, որ բնական աղետի դեպքում այն պարզապես փլատակների կվերածի Թումանյան, Աբովյան փողոցները: «Երևան քաղաքի միկրոշրջանացման քարտեզը թերի է»,- ամփոփեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում