Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանը կմնա ֆորպո՞ստ թե՞ կդառնա խաչմերուկ

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Արամ Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, արտաքին քաղաքական տիրույթում բավական աշխույժ զարգացումներ են սկսվել` Կրեմլում ստորագրվեց Եվրասիական տնտեսական համագործակցության համաձայնագիր, որին միացան Ղազախստանն ու Բելառուսը՝ Եվրասիական տնտեսական գոտի ստեղծելով: Ռուսաստանը նպատակ ունի Եվրասիական տարածաշրջանում առավել կենտրոնանալ հետխորհրդային արբանյակ հանրապետությունների վրա: Դուք ի՞նչ հեռանկար եք տեսնում. Հայաստանը, որ բոլոր տեսակի կապերով կապված է Ռուսաստանի հետ, արդյոք ընտրություն կունենա՞ այս փուլում մերժել Ռուսաստանին կամ այն մագիստրալ գիծը, որ հռչակված է դեպի Եվրամիություն կարո՞ղ է կախակայվել, և հնարավո՞ր է՝ մենք մեր զարգացման ուղղությունը փոխենք դեպի հյուսիս` Մոսկվա:

– Պետք է նայել, թե որ ոլորտներն են, որոնք առաջիկայում կարող են Հայաստանին ապահովել նյութական բարիքներ, բարեկեցություն և առաջընթաց: Ես կառանձնացնեմ դրանցից երեքը: Առաջինը դա Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է, ինչը մենք գրեթե չենք օգտագործում: Երկրորդը դա մեր նոր տեխնոլոգիաների վրա հիմնված ծանր արդյունաբերությունն է` մետալուրգիա, քիմիա, գործիքաշինություն, շինանյութերի արդյունբերություն և երրորդը՝ դա թեթև արդյունաբերությունն է` կոշկագործություն, տրիկոտաժեղեն, վերջինս նաև մեծ թվով կանացի աշխատատեղեր է ապահովում, ինչը շատ կարևոր է վերջին շրջանի մեր դեմոգրաֆիկ զարգացումների համար:

Աշխարհաքաղաքական դիրքի ճիշտ օգտագործում ասելով՝ նկատի ունեմ, որ ես հարգանք ունենալով զարգացած գյուղատնտեսական տնտեսություն ունենալու խնդրի հանդեպ, միևնույն ժամանակ համոզված եմ, որ մեկ հեկտարից 40 հազարից մինչև 400 հազար դրամ եկամուտ ստանալով չէ, որ երկիրը պետք է հարստանա: Մեր տարածքը խաչմերուկ է, և այստեղի հողը մեծ օգուտներ կարող է բերել: Նկատի ունեմ ճանապարհները, երկաթգծերը, գազամուղները, նավթամուղները, ռազմավարական հենակետերը, ինչպես նաև ռազմական նշանակության ռադիոլոկացիոն կայանները, սովորական և արբանյակային արագացուցիչները, որոնք երկրին կարող են լուրջ փողեր բերել: Ինչո՞ւ այդ գործընթացները հիմա Հայաստանում տեղի չեն ունենում: Պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերը մեզ համարում է իր ֆորպոստը, ինչը ինքնին նշանակում է եզրային հենակետ, փակուղի, որտեղից որևէ տեղ չեն գնում, և որտեղ թափանցել հնարավոր չէ: Այդ փակուղին մեր ռազմավարական գործընկերը միշտ պահելու է, որովհետև ֆորպոստի կորուստը նշանակում է սեփական սահմանների է՛լ ավելի մոտեցում կենտրոնին:

Դրանից ելնելով՝ մեր հետ կապված խնդիրները միշտ մնալու են չլուծված, որովհետև դա ձեռնտու է մեր ֆորպոստատիրոջը: Այստեղ ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Այս առումով մենք աշխարհի համար փակ ենք: Կան երկրներ, առաջին հերթին Արևմուտքը` ԱՄՆ-ը, որոնք կուզենային, որ ֆորպոստը վերածվեր խաչմերուկի, որ սահմանները բացվեին: Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակներից ելնելով, երբ ռազմավարական գործընկեր Իսրայելին օգնության խնդիր կա, իսկ Թուրքիան խնդիրներ է ստեղծում, կա Իրաքի պրոբլեմ, որտեղ Հայաստանը օդային ուղիղ կապով` ընդամենը 300 կմ հեռավորության վրա է, որտեղ կա Աֆղանստանի պորբլեմ, Իրանի հետ աշխատանքի պրոբլեմ, և այս առումով ԱՄՆ-ն մեծ գումարներ է կորցնում այս խնդիները լուծելու համար: Տարբեր ճանապարհներով շրջանցելով այս տարածքը՝ մենք էլ ենք կորցնում: ԱՄՆ-ը շահագրգռված է, որ այս խնդիրը լուծվի: Այս խնդրի լուծմամբ շահագրգռված է նաև ամբողջ Եվրոպան, որովհետև ուզում է ալտերնատիվ էներգակիրներ ունենալ Ռուսաստանից անկախ, դրանով իսկ իր քաղաքական անկախությունը ավելի ամրացնելու: Այս առումով խաչմերուկ, թե փակուղի` ես միանշանակ խաչմերուկի կողմնակից եմ: Այստեղ եմ տեսնում Հայաստանի ապագան և այս տարածքով անցնող-գնացող գումարներն են, որ կաշխուժացնեն Հայաստանի բնականոն կյանքը:

Խաղաղության ապահովման համար խաչմերուկը շատ ավելի վստահելի է, որովհետև այդ խաչմերուկից օգտվում են բոլորը, իսկ ֆորպոստի պարագայում տեսնում ես սահման, որը իրենց խանգարում է ինչ-ինչ գործողությունների և ինքնին այդ փակ սահմանը հղի է պատերազմով: Արդյունաբերության մեջ Հայաստանը ունի նյութական ռեսուրսներ և աշխարհում կան ճանաչված ընկերություններ, որոնք հաճույքով կմասնակցեն Հայաստանի արդյունաբերության ոլորտում, մասնավորապես մետալուրգիայի ոլորտում մեծ ներդրումներ անելով և լուրջ աշխատատեղեր ապահովելով: Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը ունի նաև հնարավորություններ իր հանքային ռեսուրսներից լիցենզիա տրամադրել ճանաչված ընկերություններին, բայց այդ ընկերությունները չեն գալիս Հայաստան և չեն գալիս պարզ պատճառով, անկախ նրանից՝ ինչքան էլ մենք անկախության 20-ամյակ ենք նշում, ներկայանում ենք որպես անկախ պետություն, միևնույն է՝ իրենք մեզ նայում են Ռուսաստանի ինչ-որ գավառի: Այն բոլոր արատները, որ հատուկ են Ռուսաստանին, իրենք տեսնում են նաև Հայաստանում`մաֆիա, ֆիզիկական վտանգ, տեսնում են դատարաններով չապահովված իրավունքներ, կոռուպցիա և դրա համար չեն գալիս Հայաստան: Նույնն է վիճակը նաև թեթև արդյունաբերության ոլորտում: Թե՛ տնտեսական առումով, թե՛ աշխարհաքաղաքական առումով, թե՛ զարգացման առումով մենք պետք է հեռու մնանք պրոսովետական նախկին մերձեցումներից, որը մեզ որևէ տեղ չեն տանում:

Դժբախտաբար, այն երկրները, որոնք իրար միացել են, իրենք էլ ունեն նույն պրոբլեմները, ինչ որ մենք: Այդ երկրների ղեկավարները դեռ իրար մեջ վիճում են, թե ումն է այդ գաղափարը, և առ այսօր որևէ մեկը չի ներկայացրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ընկերակցությունը, իսկ այստեղ որոշ քաղաքական ուժեր արդեն կռվում են, թե մենք առաջինը պետք է ամրագրվենք դրան: Իմ մոտեցումը, որ ես ներկայացրեցի քաղաքական առումով, քվեների առումով կարող է ոչ շահեկան լինել:

– Պարոն Սարգսյան, Բելառուսում ընդդիմությունն անժամկետ բողոքի գործողություններ է սկսել այս նախաձեռնության դեմ: Կարո՞ղ ենք ակնկալել, որ երբ Հայաստանը հայտ ներկայացնի միանալ այս միությանը, Հայաստանում ևս ձեր կուսակցությունը գոնե հրապարակավ կընդվզի և դեմ հանդես կգա:

– Ես նախ համոզված եմ,որ Հայաստանը չի գնա այդ քայլին: Ռուսաստանը պայման չի դրել, որ պարտադիր թող Հայաստանը միանա: Ռուսաստանն ասում է, որ ով ցանկանում է մտնել, լավ կլինի, որ մտնի: Նման պարտադրանք դրված չէ, իսկ նման պարագայում այսօրվա գործող իշխանությունները չեն շտապի այս քայլին գնալ, իսկ եթե փորձեն նման քայլերի գնալ, այդ դեպքում ոչ միայն իմ կուսակցությունը, այլև սթափ մտածելակերպ ունեցող մարդիկ մեծամասնություն կլինեն և փողոց դուրս կգան:

– Պարոն Սարգսյան, հանդարտ քաղաքական վիճակ և քաղաքական օրակարգ ձևավորելու մենաշնորհը ունենալուց հետո, գործընթացները տեղափոխվել են ավելի ներիշխանական տիրույթ և ներիշխանական դաշտ: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր ուժերի հնարավորությունները, անելիքը, հատկապես մինչև տարեվերջ և դրանից հետո: Ի՞նչ ծրագրեր եք պատկերացնում Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցություն լինելով:

– Հասարակական լայն զանգվածների շրջանում հիմնարար հարցը, որ այսօր գնում է ընդդիմադիրների գործունեության շուրջ, այս է՝ հերթակա՞ն ընտրություններ, թե՞ արտահերթ: Ես համարում եմ, որ հինգ ամիս առաջ հերթական ընտրություններից խոսելը աննպատակահարմար է, և Հայաստանի նման երկրում այդ հինգ ամսվա մեջ ցանկացած գործունեություն կարող է բերել նախագահի հրաժարականի, իշխանափոխության: Այնպես չէ, որ այստեղի իշխանությունները ավելի ուժեղ են, քան Եգիպտոսի, Թունիսի իշխանությունները, որոնք իրենց ընտրություններից հինգ-վեց ամիս առաջ ստիպված եղան հասարակական ճնշման տակ հրաժարական տալ:

– Պարոն Սարգսյան, հասարակական մոբիլիզացիան տեղի չունեցավ, որը ստիպեց Կոնգրեսի առաջնորդին հրապարակավ նշել, որ Կոնգրեսը չի բացառում նաև հերթական ընտրություններին մասնակցությունը:

– Հասարակական մոբիլիզացիան կազմակերպելու համար առաջնահերթ խնդիրը, որը պետք է լուծի Հայ ազգային կոնգրեսը, դա իր ամբողջական հույսն ու վստահությունը միմիայն իր և հասարակության վրա դնելն է: Կոնգրեսը պետք է մոռանա արտաքին քաղաքական գործընթացները, պետք է չնայի, թե ինչ է տեղի ունենում իշխանական ճամբարում, որովհետև այնտեղ որևէ լուրջ բան չի կարող տեղի ունենալ: Գնահատելով իրական վիճակը, որ Հայաստանում բնակչության 90 տոկոսից ավելին ընդդիմություն են, պետք է փորձի համախմբել մի տեղ և այդ 90 տոկոսի ցանկությունն իրականություն դարձնի: Անկախ նրանից՝ որոշ քաղաքական ուժեր ուզում են, թե ոչ, բայց Հայ ազգային կոնգրեսը միակն է Հայաստանի քաղաքական դաշտում, որ կարողացել է իր շուրջը համախմբել այսքան կուսակցություններ: ՀԱԿ-ը միակն է, որ կարողանում է հասարակական մեծ մասշտաբի քաղաքական գործընթացներ ծավալել` հանրահավաքներ և նստացույցեր: Որևէ մեկը նման ռիսկի չի գնում, իսկ եթե գնում են`բողոքում են հասարակական պասիվությունից: Այն մարդը, որ փոփոխություն է ուզում, իսկ Հայաստանում նրանց քանակը մեծ է, նա ուզում է այդ փոփոխությամբ հաղթել այսօրվա իրավիճակին: Անկախ նրանից՝ համակրում են Հայ ազգային կոնգրեսին, թե ոչ, կանգնելու են նրա կողքին: Դրա վառ ապացույցն են այս տարվա գարնանային գործընթացները, որ քաղաքական առումով Հայ ազգային կոնգրեսը գրեթե որևէ քայլ չէր արել, բայց հասարկությունը դուրս եկավ փողոց: Նման հնարավորություն Կոնգրեսը կարող է իր համար նախաձեռնել` ֆիքսելով որևէ ժամկետ: Ինձ համար դա մինչև Մարտի 1-ն է: Այդ ընթացքում այցելել հանրապետության բոլոր մարզերը, Մեղրիից սկսած մինչև Նոյեմբերյան: Այդ ժամկետը դեռ չի քննարկվել, դա զուտ մոտեցում է: Բոլոր հանրահավաքներում Հայաստանում տիրող իրավիճակը ներկայացնելուց հետո, հասարկությանը Մարտի 1-ին հրավիրում է Ազատության հրապարակ, այդ օրը ֆիզիկական ներկայությամբ քվե ցուցադրելու: Նման մոբիլիզացումը հասարակական լուրջ մասնակցության քանակ կապահովի: Այստեղ է, որ բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, անհատներ՝ ներառյալ նաև իշխանական դաշտից, որ ցանկություն կհայտնեն Կոնգրեսի հետ դաշինքային հարաբերություններ ունենալ: Սա է այն ելքը, որը հնարավորություն կտա Կոնգրեսին հասարակությանը համախմբել:

– Պարոն Սարգսյան, համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ: Արդեն հստակեցվել է, որ «Ժառանգությունը» համագործակցելու է «Ազատ դեմոկրատների» հետ: Հայ ազգային կոնգրեսը միայնակ է, որովհետև 16 կուսակցություններ է համակարգում իր կազմում և առայժմ այլ ուժերի հետ համագործակցության մասին բաց տեքստով չի խոսվել:

– Ես, իհարկե, չեմ բացառում: Մենք հայտարարել ենք, որ մենք բաց ենք և այստեղ համախմբվել են մեծ թվով կուսակցություններ: Տրամաբանությունն ասում է, որ այն կուսակցությունները, ովքեր ուզում են համատեղ գործունեություն ծավալեն, իրենք պետք է դիմեն: Առավել ևս, որ ժամանակին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է այդ կուսակցություններ` ՀՅԴ և «Ժառանգություն», առաջարկություններ է արել: Այստեղ ընտրություններին մասնակցության մոտեցումներն էին տարբերվում: 2000 թվականից ես քաղաքական գործընթացների մեջ եմ, մասնակցել եմ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների: Այդ գործընթացները ինձ հիմնավորել են, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանություն չի փոխվում, որովհետև Հայաստանի իշխանությունն անընդհատ հակված է իր վերարտադրությանը: Հետընտրական պրոցեսներով նույնպես խնդիր չի լուծվում: Չեն լուծվում, որովհետև Հայաստանի իշխանությանը սատարում է նաև արտաքին աշխարհը և ուղղորդում է ընտրություններում հաղթած ընդդիմությանը իր հաղթանակը հիմնավորել դատարաններում և Սահմանադրական դատարանով, ինչն էլ թուլացնում է պրոցեսը, մերժելն էլ դառնում է անիմաստ, կա նաև վատթարագույն տարբերակը, որը բերում է ապրիլի 12-ի կամ Մարտի 1-ի: Հետևաբար, ընտրություններին պետք է հաղթես մինչև ընտրությունը և ընտրությունների գնաս վավերացնելով այդ հաղթանակը, որի օրինակը մենք ունենք` 90-ական թվականների «Ղարաբաղ» կոմիտեի օրինակը: Այդ օրինակը ներկա պահին տեղի է ունենում թե՛ Եգիպտոսում, թե՛ Լիբիայում և թե՛ Թունիսում: Արաբական այս գործընթացները հիմնավորում են նման գործընթացներով իշխանափոխության ռեալ փոփոխության հասնելու հնարավորությունը:

– Պարոն Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցությունը այսօր մարդկանց հետ ինտենսիվ շփումների, հանդիպումների մեջ է տարբեր մարզերում, քաղաքներում: Ձեր կուսակցությունը հունվար ամսին պատրաստվում է համագումարի: Ի՞նչ ասելիք ունեք մինչև համագումարը:

– Համագումարը հերթական է, և «Կուսակցությունների մասին» օրենքն է պարտադրում, բացի այդ՝ հունվար ամսվա վերջը և փետրվարը համարում ենք շատ նպատակահարմար քաղաքական գործունեությունների ծավալմանը զուգահեռ ընդհանուր ընդդիմադիր գործունեությանը աջակցելու առումով և ասելիքներ ևս ունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում