ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար իր անձնական էջն է բացել Google+ սոցցանցում:
«Բարի գալուստ Google+-ում «Օբամա 2012» էջ: Մենք դեռ փորձարկում ենք, փորձում են պարզել, թե դուք ինչ եք ուզում տեսնել այստեղ, և մենք այս էջը ներմուծել ենք նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար»,- ասվում է առաջին հաղորդագրության մեջ:
Օբամայի էջում առայժմ հայտնվել են երեք հաղորդագրություններ: Բոլորում պատմվում է նախընտրական միջացառումների մասին, որոնց մասնակցելու է Օբաման:
ԱՄՆ նախագահ ակտիվորեն կիրառում է սոցցանցերը իր կողմնակիցներին մոբիլիզացնելու համար: Դեռ անցած նախընտրական արշավի ժամանակ նա իր էջերն էր բացել Twitter-ում և Facebook-ում:
Բացի այդ, նախագահի թեկնածու Օբամայի կայքն ունեցել է ներքին սոցիալական ցանց` My.BarackObama.com, որի օգնությամբ կազմակերպվել են կամավորների աշխատանքները:
Օբաման առաջին քաղաքական գործիչներից էր, որը ակտիվորեն օգտվել է սոցցանցերի և համացանցի հնարավորություններից: