Saturday, 27 04 2024
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանի նամակը` Աղվան Հովսեփյանին

«Առավոտ» օրաթերթը իր 27.11.2010 թ.-ի համարում զետեղել է ձեր հիմնարկի մամուլի ծառայության կողմից պատրաստված «Դատապարտվել է 9 գործակալ» հոդվածը, որի զգալի մասը վերաբերում է իմ անձին: Կարծես իմ ապօրինի ձերբակալությունը և անհիմն մեղադրանքով տասը տարի ազատազրկման դատապարտվելը բավարար չէր ձեր և ձեր պատվիրատուների ընչաքաղցությունը և կարիերիստական նկրտումները բավարարելու համար, որ դեռ շարունակում եք այդ պատժի առյուծի բաժինն արդեն կրած իմ անձին վարկաբեկելու փորձերը: Զավեշտական է, որ հիմա այդ բանը փորձում եք անել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իմ հանդեպ կայացրած հայցը մերժելու որոշման օգնությամբ, ինչն էլ ինձ դրդեց հանրության դատին ներկայացնել այդ գործի հանգամանքները:
Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Մուրադ Բոջոլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը վարույթ էր ընդունվել դեռ 2003-ին և դրա քննարկման ձգձգումն ուներ մեկ հիմնական պատճառ. կառավարության ներկայացուցիչ Կոստանյանն անընդհատ փորձում էր դատարանին համոզել, թե իբր ես թուրքական կողմին պետական և ռազմական գաղտնիք պարունակող նյութեր եմ փոխանցել, քանի որ ՄԻԵԴ-ը լուրջ չէր վերաբերվում մեղադրման հիմքում «այլ տեղեկություններ» հասկացության տեղադրմանը և արդեն քննության էր առնում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտված լինելու հնարավորությունը: Ահա թե ինչու ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում ՀՀ Սահմանադրական դատարանի ներկայացուցիչ Ա. Գյուլումյանի և դատարանի Հայաստանի բաժնի աշխատակից ոմն Շահզադեյանի և իշխանության որոշ այլ պաշտոնյաների ընդհանուր ջանքերով փորձում էր թյուրիմացության մեջ գցել Եվրոդատարանը պնդելով, թե իբր ես դատապարտվել եմ դատական և ռազմական գաղտնիքներ փոխանցելու, այլ ոչ թե «այլ տեղեկություններ» հաղորդած լինելու համար: Ավելին, նրանք` ավելի հեռուն գնալով, պնդում էին, թե ես իբր ՄԻԹ-ի անդամ եմ և հենց այդ փաստն ապացուցում է, որ ես ՑԱՆԿԱՑԵԼ ԵՄ վնաս հասցնել Հայաստանին և հաղորդել պետական գաղտնիք պարունակող նյութեր: Վերջում ակնարկում էին, թե ի՞նչ կարիք կար բողոքելու, նրան ընդամենը տասը տարի, այսինքն օրենքով նախատեսվածի նվազագույնն ենք տվել (Տես` ՄԻԵԴ հ. 1950-50-2009 որոշում,պարբերություն 50):
Նույն 50 պարբերությունում ՄԻԵԴ-ը սպառիչ պատասխան է տալիս Կառավարության սույն պնդումներին` շեշտելով, որ «քրեական գործում և դատաքննության ներկայացված նյութերից ոչ մեկում նույնիսկ չի հիշատակվում պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող որևէ տեղելության մասին, ինչի սահմանումը տրված է ՀՀ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում և ՀՀ կառավարության 13 մարտի 1988 թ. որոշման մեջ: Նույնիսկ հղում չկա այդ ակտերին: Չկա սույն նյութին առնչվող փորձագիտական կարծիք: Չկա որևէ ապացույց առ այն, որ հայցվորն ունեցել է այդպիսի (գաղտնի նյութերի հետ առնչվելու իրավունք ունեցողի) կարգավիճակ: Չի կատարվել որևէ քննչական երրորդ անձերին հայտնաբերելու համար, ով ուներ նման կարգավիճակ և կարող էր գաղտնի նյութեր փոխանցել հայցվորին: Եվ Դատարանը եզրակացնում էր, որ ՀՀ կառավարության պնդումները, թե իբր խնդրո առարկա տեղեկությունները գաղտնիք են պարունակում, չի հաստատվում ոչ քրեական գործով, ոչ էլ դատաքննությամբ:
Գլխավոր դատախազությունն իր խոսքը ավելի ծանրակշիռ դարձնելու ակնկալիքով «Առավոտում» շարադրել է իբր իմ կողմից փոխանցված տեղեկությունների ցանկը: Սույն հարցի կապակցությամբ ՄԻԵԴ տեսակետը շատ հստակ է (60-րդ պարբերություն). «Վերլուծելով տվյալ տեղեկությունների բնույթն ու դրանք փոխանցելու նպատակները, դատարանը չի կարող համաձայնվել տեղական դատարանների այն գնահատականի հետ, թե հայցվորի կողմից դրանց փոխանցումն իրական սպառնալիք էր ներկայացնում ազգային անվտանգությանը և պատժի կիրառում էր պահանջում»:
Այդպիսին էր իրավիճակը մինչև 2008 թ. նոյեմբեր, երբ կայանալու էր ՄԻԵԴ նիստը իմ հայցադիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելու համար, որը միանշանակ իմ օգտին էր լինելու: Սակայն ինձ և իմ լիազորված անձանց համար առայժմ «անհայտ» պատճառներով նիստը ընդհատվեց և հետաձգվեց ուղիղ մեկ տարով և 2009 թվ-ի նոյեմբերին ՄԻԵԴ-ը հանկարծ անընդունելի որոշում կայացրեց իմ հայցը մերժելու համար, թեև այն, ըստ էության, արդեն ընդունված էր և քննարկման գործընթացում էր գտնվում: Անմիջապես հասկանալի դարձավ, որ այդ մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանության վերոհիշյալ ներկայացուցիչներին հաջողվել է Դատարանին համոզել բավարարվել «այլ տեղեկություններ» հասկացության քրեականացման տարբերակով և, այն ավելի լայն մեկնաբանելով, արդարացնել ՀՀ դատարանների կայացրած վճիռը: Թե ինչ շարժառիթներով Եվրոդատարանը գնաց այդ գործարքին, ինձ համար, իրոք, անհայտ է, սակայն չեն բացառվում ոչ քաղաքական (հայ-թուրքական շփումների գագաթնակետն էր), ոչ էլ անձնական (նյութական և այլն) շահագրգռվածության գործոնները:
Հակառակ պարագայում ՄԻԵԴ-ն իր գործողությունները չէր փորձի արդարացնել «այլ տեղեկություններ» հասկացության Խորհրդային Հայաստանի 1961 թ. քր. օր-ում տեղ գտած 60 հոդվածի տված սահմանումը սույն գործի հանդեպ կիրառելով` մոռանալով, որ այդ օրենցդրությամբ պետական դավաճանություն էր համարվում նույնիսկ արտերկրից չվերադառնալը և այլակարծությունն ամբողջությամբ: Պարզվում է, որ ՄԻԵԴ-ը չի կարող միջամտել անդամ երկրների ազգային անվտանգության վերաբերյալ ընկալումներին և ստիպված է հալած յուղի տեղ ընդունել նրանց ներկայացրած հիմնավորումները, միայն թե դրանք տրամաբանության շրջանակներից շատ դուրս չգան (ՄԻԵԴ որոշում, պարբերություն 59):
Դատարանն իր մերժման որոշումը փորձում է արդարացնել մի շարք հերթապահ ֆրազներով` «սոցիալական անհրաժեշտություն (pressing social necessary)», «վերաբերելի և բավարար (relevand and sufficient)», «հետապնդվող նպատակ (aim pursued)» և այլն, քանի որ պետական անվտանգությանն իրական վտանգ ներկայացնող նյութերի բացակայության դեպքում տաս տարվա ազատազրկման դատավճիռն արդարացնելու համար միայն «այլ տեղեկություններ» ձևակերպմամբ բավարարվելը գեղեցիկ չէր հնչի: Դրա համար էլ ՄԻԵԴ-ը, որպես իր քայլի արդարացում նշում է, որ քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքը նախապես մերժվել է «թույլ հիմնավորման» պատճառով, ինքը ստիպված է համաձայնվել տեղական դատարանների այն պնդման հետ, թե հայցվորի ՄԻԹ գործակալ լինելը ապացուցված փաստ է: Այնուամենայնիվ նա էլ է գտնում, որ նման արարքի համար տաս տարի ազատազրկումը դաժան պատիժ է (ինչպիսի՛ սրտացավություն), սակայն այն համաչափ է «սոցիալական սուր անհրաժեշտությանը» և «հետապնդած նպատակներին», ուստի բողոքը պետք է մերժվի: Ահա սա է ողջ պատկերը:
Հայաստանի Հանրապետության և օրենքի անունից հանդես եկող պաշտոնյաները, հատկապես դատական իշխանության ներկայացուցիչները պետք է քաջ գիտակցեն, որ այսօր ՀՀ-ում, իրոք, առկա է երկրում սահմանադրական կարգի վերահաստատման և օրենքի իշխանության գերակայության «սուր սոցիալական անհրաժեշտություն» և դա երկրի ճակատագրով մտահոգված բոլոր առողջ ուժերի համար «aim pursued» (հետապնդվող նպատակ) է: Այն պաշտոնյաները, ովքեր փորձում են «պետական դավաճանություն և լրտեսություն» հասկացության սահմանումը դուրս բերել կոնկրետ հանցանքի սահմաններից և տարածել «այլ տեղեկություններ» անվան տակ ողջ ինֆորմացիոն դաշտի վրա, ինչպես արված է «Առավոտի» հոդվածի առաջին պարբերությունում, հող են նախապատրաստում ցանկացած անցանկալի անձին դավաճանության մեջ մեղադրելու համար: Սարքովի քրեական գործերով և անարդարացի դատավճիռներով ճակատագրեր խեղող պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ գեղեցիկ մի օր իրենք են դառնալու իրենց հյուսած «արդարադատության» սարդոստայնի զոհերը:

Մուրադ Բոջոլյան
Երևան-Կենտրոն ՔԿՀ
01.12.2010

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում