Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հաջորդ տարի մշակույթի ոլորտների համար նախատեսված է 21.3 մլրդ. դրամ

Ներկայացնելով հանգստի, սպորտի, մշակույթի ոլորտների բյուջեն` ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ այս ոլորտների համար նախատեսված է 21.3 մլրդ:

Սպորտային միջոցառումների համար 2012-ի բյուջեով նախատեսված է 1մլրդ 44մլն դրամ, ինչը, ի տարբերություն 2011-ի բյուջեի, նվազել է 3.8 տոկոսով: Նվազումը, ըստՍաֆարյանի, պայմանավորված է այն միջոցառումներով, որոնք նախատեսված էին 2011-ին, սակայն 2012-ին չեն լինելու:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին՝ արդյոք սպորտի և երիտասարդության նախարարությունը առաջարկ ներկայացրե՞լ է հաշմանդամների համար սպորտային միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, Սաֆարյանը պատասխանեց՝ նման առաջարկ չի եղել, ինչին սպորտի և երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը արձագանքեց՝ առաջարկ եղել է, և այն մերժվել է:

Երիտասարդական ծրագրերի համար նախատեսված է 563 մլն դրամ, ինչը 2011-ի համեմատ աճել է՝ պայմանավորված «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» ծրագրի իրականացմամբ:

Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ վարկային ծրագրով 3մլրդ դրամ նախատեսված է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի վերանորոգման համար: Ի դեպ, Պավել Սաֆարյանը Սպենդիարյանի փոխարեն ասաց՝ «Սպանդարյանի անվան»:

Ռադիոհեռուստահաղորդումների, հրատարակչական ոլորտի բյուջեն 2011-ի համեմատ ավելացել է 225 մլն դրամով: Այդուամենայնիվ, թվայնացման հետ կապված գումարներ 2012թ. բյուջեով նախատեսված չեն:
Սաֆարյանը տեղեկացրեց, որ մշակութային ծառայությունների համար 2012թ. բյուջեով հատկացվել է 14.3 մլրդ դրամ:

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը Սաֆարյանին հարցրեց՝ ինչո՞վ են պայմանավորված գրադարանների, թանգարանների, մշակութային տների աշխատողների աշխատավարձերը, Սաֆարյանը պատասխանեց. «Աշխատավարձի նվազում չի եղել, հայտարարում եմ պաշտոնապես` միջին աշխատավարձի նվազում չի եղել, և այն մնացել է նույնը, ինչը կար 2011թ. բյուջեում: Այլ հարց է, որ, այո, սոցիալական տեսակետից այդ աշխատավարձերը ցածր են և խոցելի»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր խոսքում նկատեց՝ անշուշտ, մշակութային ոլորտի աշխատողների աշխատավարձերը ցածր են, և այդ առումով ամենախոցելին գրադարանի ոլորտն է:
Նախարարը նկատեց, որ 2012թ․ բյուջեն լիովին հնարավորութուն է տալիս գալիք տարում նախատեսված ծրագրերն իրականացնել:

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը նկատեց, որ միամիտները տեսնելով, որ մշակույթի նախարարությանը հատկացված բյուջեն 2011-ի համեմատ ավելացել է, կհուզվեն, բայց իրականում հարցն այն է, որ այդ ավելացումը տեղի է ունեցել ինչ-որ մի արտասահմանյան ընկերության 3մլրդ հատկացման հաշվին, որով նախատեսվում է վերազինել օպերայի և բալետի թատրոնը:

Պողոսյանն էլ արձագանքեց. «Ես շատ ցավում եմ, որ իմ այսքան ներկայացրած ծրագրերը այդքան անհետաքրքիր են եղել, և Դուք միայն այդ մասով ավելացումն եք հիշում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում