Wednesday, 15 05 2024
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին

Ա. Ռուստամյան. «Սկանդալային միջադեպը հասավ ՀՀ նախագահի դուռը»

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը, Երևանի քաղաքապետի հրաժարականին վերաբերող «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան, ասաց. «Իշխանական ճամբարներում նկատվում են այլ երևույթներ. արդարադատության նախարարը ևս հրաժարական տվեց: Այս ամենը խոսում է այն մասին, որ, եթե չկա ժամանակակից, ժողովրդավարական մեթոդներով ձևավորված իշխանական համակարգ, ապա «սուրբ տեղը» թափուր չի մնում, և գերիշխող են դառնում կենցաղային, կիսագողական հարաբերությունները: Ես կողմ եմ, երբ լինում են պաշտոնյայի գործունեությունը կարգավորող հակակշռման և զսպման մեխանիզմներ: Եթե շահերի բախումը տեղափոխվում է միջանձնական հարաբերությունների ոլորտ, ապա, բնականաբար, այսպիսի ավարտ է ունենում»: Նա Գագիկ Բեգլարյանի հրաժարականը համարում է ոչ թե քաղաքական դեմարշ, այլ սկանդալային միջադեպի հետևանք, որը հասավ մինչև ՀՀ նախագահի դուռը: Իսկ դա, ըստ ՀՅԴ ԳՄ անդամի, խայտառակություն է երկրի համար: Արմեն Ռուստամյանին հիշեցրինք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չի ընդվզել ինչպես 2008 թ. ՀՀ նախագահի կեղծված ընտրություններից հետո, այնպես էլ մեկ տարի առաջ Երևանի ավագանու կեղծված ընտրություններից հետո, որոնց արդյունքում Երևանի քաղաքապետ դարձավ Գագիկ Բեգլարյանը: «Մենք միշտ էլ հայտարարություններ ենք արել և նշել ընտրությունների բացերն ու թերությունները»,- արձագանքեց ՀՅԴ ԳՄ անդամը: «Առաջին լրատվականը» հարցրեց՝ տեսնու՞մ է արդյոք Արմեն Ռուստամյանը արտահերթ ընտրությունների հեռանկար: ՀՅԴ ԳՄ անդամը չի տեսնում ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների հեռանկար: Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք նաև, թե այսօր Հայաստանում կա՞ բավարար ներուժ` հակազդելու իշխանությունների գործունեությանը: Մեր զրուցակցի դիտարկմամբ` ժողովուրդը պոռթկում է ապրում միայն ընտրությունից ընտրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում