Հայաաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ին`ժամը 17.26-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 179 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել և ոստիկանության աշխատակիցներին է հանձնվել 1939 թվականին ծնված Վովա Անտոնյանի դին:







































