Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Բնապահպանության նախարարության դիրքորոշումը Թռչկանի վերաբերյալ մնում է նույնը. հէկ-ի կառուցումը առայժմ շարունակվում է

Ոչ մի էական տարբերություն չկա մի քանի օր առաջ և այսօր նախարարության դիրքորոշման մեջ Թռչկան ջրվեժի վերաբերյալ: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում` մեկնաբանելով երեկ Կառավարության շենքի առջև Բնապահպանության նախարարի ելույթն, ասաց «Բուրգ» երիտասարդական բնապահպանական ՀԿ նախագահ, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստ Արման Վերմիշյանը: «Նրանք մի քանի օր առաջ և երեկ նույն բանն էին ասում, ոչ մի փոփոխություն չկա:

«Շեշտը դրվում է գարնան վարարումների վրա: Խնդիրն այն է, որ երբ մենք խոսում ենք բնության հուշարձանի մասին, որը ջրվեժ է, մեր որոշելիքը չէ, թե ինչքան ջուր պետք է հոսի ջրվեժով և երբ:

Բնական է, որ գարնան վարարումների ժամանակ ավելի շատ ջուր պետք է հոսի ջրվեժով, քան ամռանը»,- մեկնաբանեց Ա. Վերմիշյանը`հավելելով, որ Բնապահպանության նախարարության մեկնաբանությամբ օգտագործվելու է ավելորդ ջուրը: «Պետք է նրանց հարց տալ` ի՞նչ է նշանակում ավելորդ ջուր, եթե դույլից է ավելորդ ջուր թափվում կհասկանայինք, բայց ի՞նչ է նշանակում ջրվեժի ավելորդ ջուր: Տարօրինակ է
և չպետք է մոռանալ, որ ջրվեժը բնական հուշարձան է»,- ասաց բնապահպան ակտիվիստը:

Անդրադառնալով նախարարության խոստացած հանրային քննարկմանը`ընդգծեց, որ բնապահպանները բոյկոտ կանեն, եթե նույն բանը պետք է ասվի:

«Մենք հիմա ավելի մեծ թափով ենք սկսելու մեր գործունեությունը, որովհետև, ինչպես ասացի, մոտեցումը, որը կար նախկինում փորձում են ներկայացնել այնպես, ասես որոշակի փոփոխություններ են արվել»,- նշեց Ա. Վերմիշյանը` դա համարելով անընդունելի: Այն հարցին, թե որոնք են լինելու «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության հետագա քայլերը, եթե որևէ էական փոփոխություն չլինի, ասաց, որ դեռ չի ցանկանա հետագա քայլերից խոսել, պարզապես հիմա կան քայլեր, որոնք չէին ցանկանում իրականացնել, բայց այլ ելք չունեն:

Բնապահպանը հավաստիացրեց, որ կլինեն ակցիաներ և ավելի մարդաշատ գործողություններ: Թեմայի առնչությամբ «Առաջին լրատվականը» զրուցեց նաև «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի հետ, ով կիսեց Արման Վերմիշյանի կարծիքը: Նա նաև կասկած հայտնեց, թե հէկ կառուցեղ ընկերությունը նախապես սահմանված ջրից ավելին չի վերցնի: «Հյուսիսային պողոտայի շենքերը Օպերայի շենքից բարձր չպետք է լինեին, բայց ի՞նչ ունենք այսօր»

Նշենք, որ Թռչկանի ջրվեժը, որը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիրխան գետի վրա և իր բարձրությամբ առաջինն է հանրապետությունում, Հայաստանի բնության գեղեցիկ հրաշալիքներից մեկն է: Իր ջրառատության ցուցանիշով ևս Թռչկանն առաջինն է Հայաստանում: Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը ջրվեժը ներառել է ՀՀ բնության հուշարձանների ցանկի մեջ՝ որպես ջրագրական հուշարձան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում