Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ինչո՞վ է տարբեր հայաստանցին

Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և նույնիսկ Ասիայում թափ է հավաքում «Գրավենք Ուոլ Սթրիթը» շարժումը, որը բարձրաձայնում է սոցիալական անարդարության հետ կապված խնդիրների մասին, պահանջում է վերանայել համաշխարհային ֆինանսական համակարգը և արդարացի բաշխել շրջանառվող փողերը, որպեսզի դրանք բաժին հասնեն հնարավորինս լայն հասարակական շերտերի: Ակցիաներն արդեն մեծ աղմուկ են հանել Նահանգներում և Եվրոպայում, իսկ Իտալիայում դրանք դարձել են ոստիկանության հետ լուրջ բախումների պատճառ:

Երբ մենք Հայաստանի հետ համեմատում ենք այն երկրների սոցիալական վիճակը, որտեղ տեղի է ունենում և թափ է հավաքում շարժումը, ապա տեսնում ենք, որ այդ համեմատությունն ամենևին Հայաստանի սոցիալական վիճակի օգտին չէ, բայց նաև արձանագրում ենք, որ Հայաստանում սոցիալական բողոքի որևէ լուրջ շարժում այդպես էլ չի ձևավորվում: Հայաստանում սոցիալական բողոք է հասունանում միայն, այսպես ասած, խմբակ առ խմբակ, երբ մի որևէ կոնկրետ մասնագիտության կամ ոլորտի տեր մարդկանց շահը ոտնահարվում է:

Իսկ ավելի լայն հարցադրումներով սոցիալական բողոք Հայաստանում չի ձևավորվում, մինչդեռ դրա հիմքերն այստեղ շատ ավելին են, քան Ամերիկայում և Եվրոպայում: Ինչո՞ւ: Մեր հասարակությունն ավելի վախկո՞տ է, ավելի ալարկո՞տ է, ավելի անտարբե՞ր է և գերադասում է անհատական «ավանդական» հարմարվողականության ճանապարհներո՞վ լուծել իր սոցիալական խնդիրները: Սրանցից ո՞րն է մեր հասարակության իներտության պատճառը, թե՞ կան այլ պատճառներ: Եթե պատճառ համարենք քաղաքական առաջնորդող որևէ ուժի չվստահելը, ապա այս դեպքում ակնհայտ է, որ օրինակ Ամերիկայում և Եվրոպայում սոցիալական բողոքները ամենևին էլ քաղաքական ուժերը չէ, որ առաջնորդում են: Այնպես որ, իրական և մեծ սոցիալական բողոքի համար քաղաքական ուժի առաջնորդությունն ամենևին էլ պարտադիր պայման չէ, եթե չասենք, որ նույնիսկ խանգարող պայման է:

Իսկ գուցե Հայաստանում սոցիալական բողոքի մեծ շարժման բացակայության պատճառն այն է, որ երկրում բնակչության թվաքանակը քիչ է, և իշխանությանը հեշտ է լինում իրավիճակը զերծ պահել այն կրիտիկական կետից, որից այն կողմ հայտնվելով՝ մարդը սոցիալական արդարության պահանջով դուրս է գալիս փողոց: Իսկ, օրինակ, բնակչության ավելի մեծ զանգված ունեցող երկրներում կրիտիկական մասսան համեմատաբար ցածր տոկոս կազմելով՝ իրականում զուտ թվային առումով բավական շատ է ստացվում, և փողոցում առաջանում է անհրաժեշտ էֆեկտը: Միգուցե Հայաստանի ժողովրդի, այսպես ասած, լռության պատճառը նաև պատմահոգեբանակա՞ն խորքեր ունի: Անկասկած, պատճառը ամենևին մեկը չէ:

Բայց պատճառների համախումբը հաստատ ունի լուրջ ուսումնասիրության կարիք, որովհետև ակնհայտ է, որ սոցիալական այդ հանդուրժողականությունն արդեն երկրին զրկում է իմունային համակարգից և նեքին դեգրադացիոն գործընթացների դիմացից հանում բոլոր հնարավոր և կարևոր հասարակական արգելապատնեշները: Իսկ առավել վտանգավոր հետևանքն այն է, որ այդ խնդրի գոյությունը արտագաղթ խթանող պատճառներից մեկն է, երբ մարդը փողոց է դուրս գալիս, բայց օդանավակայան գնալու համար: Այսինքն, սա ևս մի կարևոր խնդիր է, որ դրված է Հայաստանի առջև, և որը պահանջում է ուսումնասիրություն՝ լուծման կամ հաղթահարման հնարավոր տարբերակներ մշակելու համար: Այլապես այդ խնդրի գոյությունից երկրում օգտվում է ընդամենն իշխանական ցինիզմը՝ ստանալով գեներացիայի պարարտ միջավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում