Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ե՞րբ միայն անվանական կհիշենք, որ հայ ենք

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել «Հայկական սփյուռք. ընտրովի ղեկավարություն և համաշխարհային կառույց» սիմպոզիումը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, որի նպատակն է եղել «հայրենիքից դուրս սփռված հայերի միասնական ջանքերի շնորհիվ ինքնությունը պահպանելու, Թուրքիայից արդարություն պահանջելու, մշակույթը պահպանելու խնդիրների համար սփյուռքի համաշխարհային կառույցի ստեղծումը»:
Վերոնշյալ ծրագրի նախաձեռնողThe California Courier-ի խմբագիր և հրատարակող Հարութ Սասունյանն առաջ է քաշում հետևյալ միտքը. յուրաքանչյուր 20 հազար սփյուռքահայ ընտրում է մեկ պատգամավոր, ամբողջ աշխարհի սփյուռքի ընտրատարածքներից ընտրված մարմինը` 350 ներկայացուցիչներով մի կառույց, որը օրինական հանդես կգա յոթ միլիոն սփյուռքի հայերի անունից: Իհարկե, կարծել, թե այս ճանապարհով կլուծվեն հայապահպանման հարցեր, հայկական սփյուռքը կհրաժարվի ուծացումից, չի լինի ասիմիլյացիա, կամ որ առհասարակ սիմպոզիումի շրջանակներից այն դուրս կգա և կյանքի կկոչվի, թերևս մի փոքր միամտություն կլինի, քանի որ մինչ այս նման բոլոր նախաձեռնությունները կյանքի չեն կոչվել. դրանք ձևից բովանդակության այդպես էլ չեն անցել (թեև յուրաքանչյուր ձև, ինչպես գիտենք, արտահայտվում է բովանդակության միջոցով, սակայն, անշուշտ, ոչ մեր պարագայում):
Պատմության ինստիտուտի սփյուռքի և հայ գաղթօջախների պատմության բաժնի գիտաշխատող Հովհաննես Ալեքսանյանի խոսքերով, նման կառույց չի եղել և այսօր էլ չկա ամբողջ սփյուռքի պատմության մեջ` սկսած 30-ականներից: Իհարկե, ինչ-որ փորձեր եղել են. օրինակ` եղել է համահայկական բանկ ստեղծելու փորձ, բայց որ կոնկրետ սփյուռքը կառույց ունենա, անհնար է, քանի որ սփյուռքն իրենով բազմաշերտ է: Մերձավոր Արևելքի սփյուռքի համայնքները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկան Սովետական Միության ազդեցության տակ, ամերիկյան ու արևմտյան կառույցները` արևմուտքի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, և բնական է, որ ի սկզբանե այդ կառույցները իրար միավորելու գաղափարական դաշտ չէին կարող ունենալ: Ըստ նրա` Ռուսաստանի հայերի միության հիմքի վրա ստեղծված Համաշխարհային կոնգրեսին (Ռուսաստանում Արա Աբրահամյանի ղեկավարությամբ) ամերիկահայ համայնքներ չեն մասնակցում: Պատմաբանը այս կառույցի ապագային թերահավատորեն է մոտենում, քանի որ այս պահին դրա կյանքիկոչումը համարում է անհնար, սակայն գտնում է, որ այդ ամենի մասին պետք է խոսել, որովհետև սփյուռք- Հայաստան փոխհարաբերությունների ճշտման, վերարժևորման կարիք կա: Հովհաննես Ալեքսանյանը որոշակիորեն հաջողված օրինակ է համարում Հայերի համաշխարհային կոնգրեսը, բայց ինքը իրենով չի ընդգրկում ամբողջը սփյուռքը, դրա համար արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ շատ արևմտյան սփյուռքահայ կենտրոններում նրանց ներկայացուցչությունն ապահովում էր, բայց բովանդակություն` ոչ:
Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը խոսում է հայրենիք-սփյուռք կանոնակարգված համագործակցության մասին: Ըստ նրա` մի կողմից Երևանից ակնկալվում է համազգային համահայկական խնդիրների քննարկման և մանավանդ որոշումների կայացման համար սփյուռքի մասնակցություն, մյուս կողմից` սփյուռքի դաշտի մեջ զգացվում է ինքնակազմակերպման անհրաժեշտություն: «Այստեղ է, որ սփիւռքեան կառոյցներն ու կազմակերպութիւնները պիտի գիտակցին որ բոլորովին նոր իրավիճակ կը տիրէ, նոր դաշտի ձևաւորում կայացած է ինքնաբերաբար, որ նոր Սփիւռք կայ այսօր իր դասական և նոր դիմագիծներով, որ տակաւ իր արմատներուն վերադարձող` իսլամացած, թրքացած, քրտացած, արաբացած համրանք մը կայ այսօր, որոնցմէ շատեր սկսած են իրենց ծագումին համապատասխան հովանի փնտրել», – ասում է Շահան Քանդահարյանը: Սակայն, ըստ նրա, աշխատանքները պետք է ընթանան գաղափարախոսական մեկ հիմունքով, այն է` պետք է աշխատանքներն այնպես իրականացնեն, որ նպատակաուղղված մնան դեպի Հայաստանի Հանրապետությունը: «Ինքնանպատակ, առանց Հայաստանի պետութեան հետ համադրելու որևէ նման աշխատանք կրնայ մասնատումի տանիլ ներազգային դաշտը: Հայաստանակեդրոնութիւնը այսուհետև առանցքային նշանակութիւն ունի մեր հետագայ աշխատանքներուն համար, առանց որուն մենք կը վերածուինք պետականազուրկ, ցիր ու ցան համայնքներու, և յաճախ ալ քաղաքական առաջադրանքներու մեր հետապնդման ընթացքին իրաւական յենարաններէ զուրկ հաւաքականութիւններու», – ասում է Շահան Քանդահարյանը: Ըստ նրա` հարցը պետք է դիտարկել հայրենիք-սփյուռք հարաբերությունների համակարգավորելի ընդհանուր հայեցակարգի մեջ: Սփյուռքի ներկայացվածությունը ի վերջո պետք է ծառայի համահայկական որոշումների գործընթացին մասնակցելու հրամայականին:
Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանի կարծիքով` նախ նման միջոցառումներից առաջ պետք է ընտրության ձևը ուսումնասիրվի, ովքե՞ր են լինելու թեկնածուները, ի՞նչ չափանիշներով են ընտրվելու այդ ներկայացուցիչները, ինչպիսի՞ ներկայացուցչական բնույթ պետք է կրեն, պետք է կազմվի համասփյուռքյան կարողության միջնորդ մարմին, որը կհետապնդի հայապահպանության, հայ եկեղեցու գոյատևման, սփյուռք-հայրենիք գոյատևման, պահպանման, հայկական հարցի, ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներ տանելու առումով, սակայն ինչ եղանակով պետք է ընտրությունն իրականացվի, այդ բոլորը հարցերը պետք ուսումնասիրվեն: Մյուս կողմից էլ, ըստ նրա, երբ ասում ենք սփյուռք, պետք է հասկանալ ինչ նկատի ունենք, քանի որ Ռուսաստանի սփյուռքը թեև ամենամեծն է, բայց հարց է` արդյո՞ք բոլորը հաշվի առնված են այդպիսի համաժողովում: Իսկ ողջունելի համախմբում գոյություն ունի աշխատանքի ոճի առումով, բայց եթե պետք է ոչ ներկայացուցչական բնույթ կրի և պետք է անունը շահարկվի` որպես համասփյուռքյան մարմին, կարծում եմ` պետք է ընդունելի չլինի: Սիմպոզիումի` անգլերեն լեզվով անցկացնելը Ահարոն Շխրտմյանը մտահոգիչ է համարում, քանի որ այսպիսով արդեն անհասկանալի է դառնում, թե ուր է գնում հայ ժողովուրդը, հետո էլ ավելացնում` թերևս այն կետին կհասնենք, երբ միայն անվանական կհիշենք, որ հայ ենք, խորքով արդեն օտարացած կլինենք: Իսկ ստեղծվող կառույցի համար, ըստ նրա, թեկուզ սկզբունքի հարց պետք է դառնա` ինչու հայերեն չեն խոսում նման խորհրդաժողովներում:
Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի խմբագիր Պայծիկ Գալայճյանի խոսքերով, սփյուռքն իր ենթակառույցներն ունի, իր կազմակերպություններն ունի, և մեկ հոգի չի կարող դա կազմակերպել, և բոլորը պետք է ներգրավվեն նման կառույց կազմակերպելու գործընթացում: Կառույցն անհրաժեշտ է, բայց սփյուռքի խնդիրները բազմազան են, միայն հայրենիք-սփյուռք հարաբերությունները չեն, սփյուռքն ինքնին արդեն ծավալուն խնդիրներ ունի: Պայծիկ Գալայճյանը ևս սիմպոզիումի անգելերենով իրականացնելը մերժում է, համարում այն վտանգավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում