Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Ucom-ը` Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ, հայտարարում է Ucom Ֆելոուշիփ ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին։ Արդեն երրորդ տարին անընդմեջ Ucom-ն աջակցում է վաղ փուլում գտնվող ստարտափներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում Հայաստանի բնապահպանական կարևորագույն մարտահրավերների համար։

Մեկնարկային միջոցառումը տեղի ունեցավ Իմփաքթ Հաբ Երևանում՝ համախմբելով 2026 թվականի ծրագրի մասնակից ձեռներեցներին, նորարարներին և կայուն զարգացման ոլորտի ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը, որից հետո այս տարվա մասնակիցները ներկայացրին իրենց նախաձեռնությունները։

«Ucom-ի համար տեխնոլոգիաները միայն կապի և թվային ծառայությունների մասին չեն․ դրանք նաև գործիք են՝ հասարակությանն ու շրջակա միջավայրին օգտակար լուծումներ ստեղծելու համար։ Արդեն երրորդ տարին անընդմեջ մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք առաջարկում են գործնական, նորարարական և երկարաժամկետ լուծումներ Հայաստանի բնապահպանական խնդիրների համար։ Վստահ ենք, որ նման թիմերին և գաղափարներին աջակցելը ներդրում է ոչ միայն առանձին ստարտափների, այլև ավելի կայուն ապագայի ձևավորման մեջ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք շատ ենք կարևորում այնպիսի միջավայրերի ձևավորումը, որոնք նորարարներին հնարավորություն են տալիս իրական փոփոխություններ իրականացնել։ Երբ տեսնում ենք, որ Սևանա լիճն ավելի առողջ է, որ դաշտերում ավելի քիչ թափոններ կան, որ ավելի շատ երիտասարդներ են հավատում, որ կարող են այստեղ կառուցել ինչ-որ բան՝ չհեռանալով երկրից, դա արդեն հաջողություն է։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ Ucom-ի նման ընկերությունը որոշում է, որ արժե ներդրում կատարել նորարարության մեջ», – նշեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը։

Այս տարվա նախաձեռնություններն առաջարկում են լուծումներ տարբեր ուղղություններով՝ տեքստիլ թափոնների վերաօգտագործումից և Սևանի էկոհամակարգի պահպանությունից մինչև թվային բնապահպանական ակտիվիզմ և արևային էներգիայով աշխատող սանիտարահիգիենիկ լուծումներ։ 2026 թվականի մասնակիցների թվում են Sweet Dreams, Clean Environment, Eco Station, Step2Green, Latte Environmental NGO, Rivers2Sevan և Trinity ASZ նախաձեռնությունները։

Ինն ամիս տևողությամբ ծրագրի ընթացքում մասնակիցները կմասնակցեն ինտենսիվ աշխատարանների՝ նվիրված բիզնես մոդելավորմանը, մարքեթինգին, ֆինանսավորման հնարավորություններին և այլ թեմաների։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտվելու Իմփաքթ Հաբի՝ ավելի քան 100 կենտրոն ընդգրկող միջազգային ցանցից։ Ծրագրի ավարտին առավել խոստումնալից նախագծերը կստանան 400,000 դրամի նախնական ֆինանսավորում՝ իրենց գործունեությունն ընդլայնելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում