Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Թրամփը Պեկինում կլուծի՞ TRIPP-ի հարցը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ին պետական այցով կգտնվի Պեկինում։ Այդ այցը պետք է կայանար ապրիլին։ Բայց ակնկալիքները, որ Իրանը կընդունի «կարգավորման» Վաշինգտոնի թելադրած պայմանները, չարդարացան, և այն հետաձգվեց։

Ըստ էության, անցած մեկ ամսում Իրանի շուրջ իրավիճակը չի փոխվել։ Նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի «ներկայացրած առաջարկությունները ընդունելի» չեն։ Թեհրանից ԱՄՆ նախագահին հակադարձել են ինքնությունը չվկայակոչած պաշտոնյայի հայտարարությամբ, որ «դա նույնիսկ ավելի լավ է, քան եթե Վաշինգտոնը համաձայներ»։

Այսպիսով, Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման կմեկնի առանց «իրանական հաղթաթղթի»։ Այս առումով ուշագրավ է Turkiye իշխանամետ պարբերականի վերլուծությունը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը «կփորձի ճնշում գործադրել, որպեսզի Սի Ծինփինը Թեհրանին համոզի ընդունել գործարքի պայմանները, բայց Մերձավոր Արևելքում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը լիովին ձեռնտու է Պեկինին»։

Ղազախստանցի քաղաքագետ Սապթաևը գտնում է, որ եթե անգամ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնվի, միևնույն է «այդ երթուղու կայունության և անվտանգության վարկանիշը մեծապես վնասված է, ուստի ցամաքային հաղորդակցության ուղիների կարևորությունը մեծանում» է։

Տվյալ դեպքում խոսքը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մասին է, որ ավելի շատ հայտնի է «Միջին միջանցք» անվանումով։ Ըստ տեղեկությունների, Ղազախստանը և Ադրբեջանը նավահանգստային ենթակառուցվածքների արդիականցման համատեղ ծրագիր են համաձայնեցրել, ինչը վկայում է, որ կանխատեսովում է բեռնափոխադրումների ծավալների աճ։

Անցյալ տարի կայացել է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողով։ Եվրահանձնաժողովը «Միջին միջանցքի» ենթակառուցվաածքների արդիականացման համար միլիարդավոր եվրոյի խոստում է տվել։ TRIPP նախագիծը «Միջին միջանցքի» բաղկացուցիչ է, որի գործարկմամբ Հայաստանը, պատկերավոր ասած՝ կներգրավվի «ցամաքային Սուեզի» գլոբալ նշանակության հաղորդակցությանը։

Սապթաեւը, որ գլխավորում է Ղազախստանի «Ռիսկերի գնահատման» վերլուծական կենտրոնը, գտնում է, որ «Միջին միջանցքը» բոլոր շահագրգիռ կողմերին «ձեռնտու է, բացի Ռուսաստանից»։ Ապրիլի 2-ին, Կրեմլում Պուտին-Փաշինյան բանակցությունների հաջորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Օվեերչուկը ՏԱՍՍ-ին հարցազրույցում վստահաբար ասել է, որ Չինաստանից և Ռուսաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումները կիրականացվեն «Իրանի տարածքով»։ Պեկինում Թրամփը կլուծի՞ TRIPP-ի հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում