Sunday, 19 07 2026
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը

Եվրամիությունը Բաքվին «գործարք» է առաջարկում

Եվրոպայի ժողովրդավարական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթաժողովին ընդառաջ Եվրահանձնաժողովը վերջնականապես համաձայնեցրել է Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը: Հունգարիան և Սլովակիան «վետոն հանել» են, երբ Ուկրաինան վերականգնել է այդ երկրներին «Դրուժբա» խողովակաշարով ռուսաստանյան նավթի մատակարարումը: Եվրահանձնաժողովը նաև հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քսաներորդ փաթեթը: Ի՞նչ նոր սահմանափակումներ են կիրառվելու ՌԴ նկատմամբ, առայժմ մանրամասնություններ հատնի չեն:

Բաքվի իշխանական մամուլը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը «ադրբեջանական հինգ լցանավերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները հանել» է: Խոսքը «վարձակալությամբ այլ երկրների հանձնած» լցանավերի մասին է, որ ԵՄ կողմից ենթարկվել են պատժամիջոցների՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս կազմելու և նավթի ապօրինի արտահանում իրականացնելու համար: Ակնհայտ է, որ Եվրահանձնաժողովի այդ որոշումը քաղաքական է:

Բաքվի իշխանական haqqin.az-ը, հղելով ուկրաինական լրատվամիջոցին, գրել է, որ Վլադիմիր Զելենսկին «պատրաստվում է այցելել Ադրբեջան»: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում կայացել է Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում: Վերջերս Վլադիմիր Զելենսկին այցելել է Թուրքիա: Ըստ տեղեկությունների, Թուրքիան և Ուկրաինան «ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության պայմանագիր են քննարկում»:

Ապրիլի 23-ին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ծրագրում է «համագործակցել Կովկասի հետ»: Ըստ երևույթին, խոսքը Ադրբեջանի մասին է, որ, սակայն, ապրիլի 15-ին Ռուսաստանի հետ վերականագնել է ռազմավարական դաշնակցային գործընկերությունը: Զելենսկին ասել է, որ Ուկրաինան «ոչ միայն դրոններ է առաջարկում, այլև պաշտպանության լիարժեք համակարգ»:

Ադրբեջանի հակաօդային պաշտպանության միջոցները խորհրդային-ռուսաստանյան և իսրայելական են: Պարսից ծոցի արաբական երկրների դեմ Իրանի հրթիռային և դրոնային հարձակումները բացահայտել են ամերիկյան ՀՕՊ համակարգերի ոչ այնքան բարձր արդյունավետությունը: Նույնը կարելի է ասել իսրայելական «Երկաթե գմբեթի» մասին: Եթե Ադրբեջանը ընդունի Զելենսկու առաջարկությունը, ապա կնշանակի, որ Իրանից դրոնային հարձակման ենթարկվելու մտավախություն ունի:

Բայց Ուկրաինա-Ադրբեջան անվտանգային համագործակցությունը կարող է աշխարհաքաղաքական ենթատեքստ ունենալ: Ըստ երևույթին, ադրբեջանական «ստվերային նավատորմի» լեգալացմամբ Եվրամիությունը Բաքվին ավելի առարկայական «գործարք» է առաջարկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում