Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Նաթանյահուին կմնա Իրանի դեմ «սև գործի պատասխանատվությունը»

Արաբական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Ասիմ Մունիրը «Թեհրանից հիասթափված է վերադարձել Իսլամաբադ», և հենց նա է ԱՄՆ նախագահին իրազեկել Իրանի ղեկավարության «խոր մասնատվածության մասին»: Հրադադարը անորոշ ժամկետով երկարաձգելու որոշում Դոնալդ Թրամփը կայացրել է «ելնելով այդ իրողությունից»: Ըստ այդմ, Իրանում «բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատերազմը շարունակելու կողմնակից են, նախագահ Փեզեշքիանը, խորհրդարանի ղեկավար Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Արաղչին հակված են դիվանագիտական կարգավորմանը, բայց վճռական որոշման իրավունքը պատկանում է գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին»:

Քննարկելով իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլի ձախողումից և հրադադարը երկարաձգելու մասին ԱՄՆ նախագահի որոշումից հետո հնարավոր զարգացումները, իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» ռազմական հարցերով փորձագետ Իշայը կանխատեսել է չորս հավանական սցենար:

Առաջին տեղում նա ներկայացրել է այն տարբերակը, երբ ծովային շրջափակման ենթարկված Իրանը կարող է վերսկսել ռազմական գործողությունները՝ նպատակ ունենալով «խորացնել էներգետիկ ճգնաժամը», ինչին ի պատասխան ԱՄՆ-ը և Իսրայելը «կիրականացնեն ավելի լայնածավալ ռազմագործողություն»: Իշայը նկատել է տալիս, որ տարածաշրջանում են ԱՄՆ «Ջորջ Բուշ», «Ջերալդ Ֆորդ» և «Աբրահամ Լինքոլն» ավիակիր ռազմանավերը:

Երկրորդ հավանական զարգացում իսրայելցի ռազմական փորձագետը դիտարկում է Իրանի կողմից պրոքսի ուժերով Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների դեմ հարձակումները՝ ներառյալ Եմենի հութիների կողմից Բաբ էլ-Մանդեպի նեղուցի արգելափակելումը: Ուշագրավ է, որ նա խոսում է Իրաքի «շիադավան միլիցիայի հարձակումների հավանականությունից», բայց լիբանանյան «Հըզբալա»-ի հնարավոր դերակատարության մասին ոչինչ չի ասում:

«Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանը երրորդ տեղում նշում է «բանակցությունների վերադառնալու» տարբերակը, բայց անմիջապես ընդգծում է, որ դա «իրանական ռեժիմի համար չափազանց ցավոտ կլինի, քանի որ փաստացի կնշանակի ենթարկվել ԱՄՆ ճնշումներին»: Որպես վերջին հնարավոր սցենար Իշայը գնահատում է Իրանի կողմից «ժամանակ շահելու հավանականությունը»: Ընդ որում նա կարծում է, որ Իրանը «հույս ունի այդպիսով ազդել ամերիկյան հանրային կարծիքի վրա, որ Թրամփին կստիպի դիրքորոշումը մեղմացնել»:

Ինչպես տեսնում ենք, իսրայելցի փորձագետը իրանա-ամերիկյան գործարքի հավանականությունը նույնիսկ չի հիշատակում: Դա շատ կարևոր է, եթե նկատի ունենանք, որ տարածաշրջանում ԱՄՆ ամենամերձավոր դաշնակիցը Իսրայելն է, որտեղ, բնականաբար, ավելի իրազեկված են Սպիտակ տան իշխող տրամադրություններից: Ավելին, Դոնալդ Թրամփը սկզբունքային որոշումներ կայացնելիս մշտապես խորհրդակցում է վարչապետ Նաթանյահուի հետ:

Դրանից, իհարկե, չի հետևում, թե «Եդիոտ ահրոնատի» մեկնաբանի նշած չորս սցենարներից զատ այլ տարբերակ գոյություն չունի կամ չի քննարկվում: Չպետք է ուշադրությունից դուրս թողնել, որ Իսրայելը պատերազմը շարունակելու կողմնակից է, ուստի իսրայելական մամուլը կարող է իրանա-ամերիկյան բանակցությունների հեռանկարը «մթագնած» ներկայացնել: Բայց հրադադարի երկարաձգման մասին Թրամփի հայտարարությանը հաջորդած իրանական կողմի արձագանքները հիմնականում ռազմաշունչ-մերժողական են: Եթե դա իրոք պաշտոնական դիրքորոշում է, ապա հրադադարը ցանկացած պահի կարող է խախտվել: Ավելի մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ը ֆորմալ կհայտարարի պատերազմից դուրս գալու մասին և «սու գործի» պատասխանատվությունը կթողնի Նաթանյահուի ուսերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում