Wednesday, 15 05 2024
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը

Մեկ շնչին բաժին ընկնող փախստականների քանակով Ադրբեջանը դժբախտաբար «առաջին» տեղն է զբաղեցնում աշխարհում. Ալիև

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Բաքվում տեղի ունեցած «21-րդ դար. հույսեր ու մարտահրավերներ» խորագրով միջազգային հումանիտար ֆորումին, որում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը.

«Մեր ամենամեծ դժվարությունն այն է, որ բազում տարիների ընթացքում միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի հողերը գտնվում են «օկուպացման» տակ։ Դա հումանիտար մեծ աղետ է։ Ադրբեջանի «1 միլիոն» քաղաքացիներ իրենց երկրում ապրում են որպես փախստականներ ու հարկադիր վերաբնակներ։ Ադրբեջանի նկատմամբ իրականացվել է «էթնիկ մաքրման» քաղաքականություն։

Հայաստանի «զավթողական» քաղաքականությունը մեծ վնաս է հասցրել Ադրբեջանին, ընդ որում՝ թե՛ նյութական, թե՛ բարոյական։ Հուսով եմ, որ մոտ ապագայում այս հակամարտությունը կստանա իր լուծումը, և կվերականգնվի միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա համար առկա է բավականաչափ ուժեղ իրավական հիմք՝ ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերը, որոնք, դժբախտաբար, չեն իրագործվում։

Կրկնում եմ՝ սա հումանիտար մեծ աղետ է, քանի որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող փախստականների քանակով Ադրբեջանը, դժբախտաբար, զբաղեցնում է «առաջին» տեղն աշխարհում։ Այս հակամարտությանը պետք է շուտափույթ վերջ տրվի, և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց տները»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տարբեր զեկույցներում Ադրբեջանում փախստականների թիվը նշված է 571.272-575.609 մարդ:

«Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակի» վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում նշված է Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից մոտ 570.000 տեղահանվածների մասին:

Մինչդեռ չպետք է մոռանալ նաև հայ փախստականների և տեղահանվածների մասին։ 2004 թվականի փետրվարի 6-ին Ժնևում ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռոն Ռեդմոնդը տեղեկատվություն ներկայացրեց 1988-1993 թվականներին Ադրբեջանից Հայաստան ներգաղթած ավելի քան 360.000 փախստականների վերաբերյալ:

ԵԽԽՎ-ի` 1997 թվականի հունիսի 3-ի «Փախստականներն ու տեղահանվածներն Անդրկովկասում» և 2002 թվականի հունիսի 4-ի «Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակ» զեկույցներում նշված է 300.000 – 350.000 հայ փախստականների մասին:

Այս ամենին պետք է հավելել հակամարտության հետևանքով Հայաստանի սահմանամերձ շրջաններից ներքին տեղահանվածներին, որոնց թիվը տարբեր միջազգային փաստաթղթերում տատանվում է 60.000-ից 72.000-ի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում