Sunday, 19 07 2026
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հանձնարարությամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին նախաձեռնված քրեական վարույթներից մեկով, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Հ.-ն, Ն.Ա.-ի հետ հանդիսանալով Երևան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցապատող, նշված շենքերում գտնվող բնակարանների օտարման նպատակով, գնորդների հետ կնքել են անշարժ գույքի բաժնեմասի սահմանման և առուվաճառքի պայմանագրեր՝ ստանալով ընդհանուր 1 միլիարդ 554 միլիոն 785 հազար դրամ եկամուտ։

«Բազմաբնակարան շենքերի վերաբերյալ ավարտական ակտի տրամադրումից հետո, Ա.Հ.-ն և Ն.Ա.-ն, պարտավոր լինելով մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նախորդ տարվա ընթացքում ունեցած եկամուտների վերաբերյալ տարեկան հաշվարկ, 310 միլիոն 957 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով՝ նշված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հաշվարկը՝ թաքցնելով հարկման օբյեկտ հանդիսացող իրենց եկամուտները»,- հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Դատախազը 2026 թվականի մարտի 10-ին Ա.Հ.-ի և Ն.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 171 միլիոն 322 հազար դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում