Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ջինը դուրս է եկել սրվակից և իր գործն անում է. Ա. Ղազարյան

ՀՀ գործարար շրջանակներն այսօր էլ գտնում են, որ եթե Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացվեն և սահմանները բացվեն, տնտեսական հարաբերությունների իմաստով պատկերը լիովին կփոխվի: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը:

Ըստ նրա՝ դա առաջին հերթին հնարավորություն կտա հայկական ապրանքներն ու ծառայությունները պաշտոնապես արտահանել Թուրքիա, որն այսօր էմբարգոյի հետևանքով հնարավոր չէ, և մեր արտահանումն այդ իմաստով շատ չնչին է. «Հարևան շուկայում՝ 400-500 կմ հեռավորության վրա, որն ամենամատչելին է՝ ճանապարհային ինքնարժեքի իմաստով, մենք կկարողանանք մեր ապրանքներն ու ծառայություններն արտահանել և մեր որոշակի սեգմենտը ձեռք բերել թուրքական շուկայում»:

Այսօր Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը, ըստ էության, միակողմանի է՝ տարեկան 100-150, երբեմն 200 մլն դոլարի հասնող թուրքական ապրանքների (արտադրանք, հումք, սարքավորում) ներկրում հայկական շուկա: Ա. Ղազարյանի կարծիքով՝ սահմանների բացման դեպքում այս ծավալներն էապես չեն մեծանա, ուղղակի դյուրին կդառնա աշխատելը, քանի որ այլևս երրորդ երկրի փաստաթղթերով, բավական երկար տրանզիտային ժամանակով բեռները չեն հասնի Հայաստան՝ մտնելով Վրաստանի տարածք, և մեր սահմանային անցակետերով՝ Ախուրյանով կամ Մարգարայով, կմտնեն հայկական շուկա: Դրա արդյունքում ՀՀ-ն և Թուրքիան կդառնան լիարժեք, երկկողմանի տնտեսական գործընկերներ:

«Քանի որ Թուրքիան եվրահամայնքի հետ միևնույն մաքսային ռեժիմով է աշխատում, ազատ շուկա է, վստահ եմ, որ մեր 14-15 անուն արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքներն, իրոք, իրենց տեղը թուրքական շուկայում ձեռք կբերեն, որը շատ ենք կարևորում»,- ասաց Ա. Ղազարյանը:

Սահմանների բացմամբ Հայաստանը Թուրքիայում կկարողանա իրականացնել տարածաշրջանային ծրագրեր: Այսօր ՀՀ-ում գերակա ճյուղ է համարվում և զարգացվում է էներգետիկան, արտադրվում է էլեկտրականություն, ապա մեր հավանական առաջին գնորդը լինելու է թուրքական շուկան, որտեղ տարին 10-15%-ով էլեկտրականության պահանջարկի աճ կա:

3-րդ կարևոր հանգամանքն այն է, որ, Ա.Ղազարյանի խոսքով, Թուրքիայի տարածքը որպես տրանզիտ Եվրոպա մտնելու կամ համաշխարհային շուկա դուրս գալու այլընտրանք է այսօրվա վրացական միակ ճանապարհին կամ արևելյան շուկա դուրս եկող իրանական ճանապարհին: Դրա շնորհիվ որոշ ուղղություններով բեռնափոխադրումների ճանապարհային ինքնարժեքը 20-30%-ով կէժանանա՝ 1 միավորի հաշվարկով, նաև վրացական նավահանգիստներին այլընտրանք կլինի. «Սա շատ կարևոր է: Մենք հիշում ենք, որ ռուս-վրացական ռազմական հակամարտության ժամանակ մենք, ըստ էության, կլասիկ փակուղու մեջ ընկանք և 1 շաբաթ էներգակիրներից, ապրանքներից մինչև հումք, սարքավորում, ցորեն և այլն, Վրաստանով բերել անհնարին էր, երկիրը կաթվածահար վիճակում էր»:

ՀԱԳՄ նախագահի համաձայն՝ թուրքերը կսկսեն մեր տարածաշրջանը դիտարկել որպես իրենց տրանզիտ դեպի Միջին Ասիա, Արևելքի երկրներ, կստեղծվի իրավիճակ, երբ հարևանի հետ լիարժեք, հավասար սկզբունքներով համագործակցություն է զարգանում, և ՀՀ-ն տնտեսապես դառնում է կարևոր գործոն նաև թուրքական բիզնեսի համար:

Ա. Ղազարյանը խուսափեց թվային գնահատական տալ, թե ինչքան կշահեր Հայաստանը, եթե սահմանը բացվեր և տնտեսական կապեր հաստատվեին, քանի որ, ըստ նրա, նախկին փորձ չկա, որպեսզի համեմատություն անցկացվի. 1993 թ. գարնանից շրջափակումը սկսվել է, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Միության շուկայի աշխատանքը թուրքականի հետ:

«Բայց որ որակապես իրավիճակ է փոխվելու, դա փաստ է: Այսօր մենք տեսնում ենք ճյուղեր, որտեղ առաջնային համագործակցությունը կզարգանա՝ էներգետիկա, տրանսպորտ, շինարարություն, կարի և տրիկոտաժի արտադրություն, տուրիզմ, բայց նոր կարգավիճակով շուկաները իրար հետ շփվելու ժամանակ, երբ հատկապես թուրքական խոշոր բիզնեսը պետական արգելանքներից ազատվի, թե ինչ զարգացումներ կլինեն, դա միայն ժամանակը և համագործակցությունը ցույց կտա: Համենայնդեպս, կարծում եմ, որ 3-4 տարվա ընթացքում թե՛ ապրանքաշրջանառությունը կմեծանա, թե՛ հայկական արտադրանքի արտահանման խթանման մեր հնարավորությունը որակապես նոր վիճակի մեջ կընկնի»,- շեշտեց Ա. Ղազարյանը:

Նրա բնորոշմամբ՝ Թուրքիայի կառավարության միակողմանի և անհեռատես քաղաքականության հետևանքով Արձանագրությունները սառեցվեցին, միջպետական հարաբերությունների գործընթացը կասեցված է, բայց նոր քաղաքականությունը, որ որդեգրեց ՀՀ-ն, լուրջ արձագանք գտավ սկզբնական շրջանում թուրքական հասարակական, բիզնես-շրջանակներում, պրոգրեսիվ քաղաքական գործիչների մոտ, և դա իր դերը խաղաց. հատկապես միջին խավի բիզնեսմեններն առավել ակտիվ սկսեցին պլանավորել իրենց գործողությունները դեպի Հայաստան, նախաձեռնվեց և ստեղծվեց 4 ՀԿ-ների կոնսորցիում՝ ՀԱԳՄ, Եվրասիա հիմնադրամ, Ազգային զարգացման ռեսուրսների հիմնադրամ և Երևանի մամուլի ակումբ, որը 2 երկրների շուկաները, քաղաքացիական հասարակությունները մերձեցնելու քայլեր է անում:

«Ջինը դուրս է եկել սրվակից և իր գործն անում է: Հասարակությունները, բիզնեսը, լրագրողները, մշակութային գործիչներն ավելի ակտիվ և ավելի շատ են փորձում համագործակցել, միասնական աշխատանքի դաշտ ստեղծել, և ժողովրդական դիվանագիտությունն իր գործն անում է: Մեկ է՝ թուրքական քաղաքական էլիտան մի օր գալու է այն համոզմունքին, որ իր սեփական շահերից է բխում գնալ դրան, ինչ Հայաստանն առաջարկել է ու առանց վերապահումների համագործակցության քայլ է անում, և գերակա դարձնել սեփական պետության և ժողովրդի շահը, քան երրորդ երկրի շահերի պաշտպանությունը, որը, վերջին հաշվով, ապագա չունի»,- նկատեց ՀԳԱՄ նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում