Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

Իսկ Ուկրաինայում կոլոբորանտ իշխանություն կստեղծվի՞

Ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը նույնպես կկայանա Շվեյցարիայում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Մեդինսկին փետրվարի 17-18-ի քննարկումները գնահատել է «ծանր», բայց որևէ մեկնաբանություն չի արել: Պատվիրակությունները վերադարձել են իրենց մայրաքաղաքներ, որպեսզի բարձրագույն ղեկավարության հետ խորհրդատվություններ անցկացնեն և բանակցությունների նոր փուլի համար հանձնարարականներ ստանան:

ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Մոսկվա վերադարձից առաջ Պուտինի օգնական Մեդինսկին «ուկրաինական պատվիրակության հետ շուրջ երկու ժամ տևած փակ հանդիպում է ունեցել»: Ըստ երևույթին, Ժնևի երկօրյա քննարկումներն ամփոփվել են այդ հանդիպմամբ: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ պատվիրակությանը հանձնարարել է «մշակել» ՌԴ նախագահի հետ իր հանդիպման հնարավորությունը: Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովն առհասարակ այդ հնարավորությունը չի բացառել, բայց կոնկրետ այս փուլում «գագաթաժողովի կազմակերպման բավարար հիմքեր» չի տեսել:

Այնպես է հասկացվում, որ Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ ոչ թե բանակցել, այլ՝ հանդիպել, որպեսզի ստորագրվի Ռուսաստանին հարմար պայմաններով պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը: The Telegraph-ի մեկնաբանը, սակայն, համարում է, որ Պուտինը «պատրաստ չէ Դոնբասի լիակատար վերահսկողության պայմաններով խաղաղություն հաստատել»: Նա վկայակոչում է Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը, որի իմաստով Ռուսաստանին են «պատկանում» ոչ միայն Ղրիմը և Դոնբասը, այլև Խերսոնի և Զապորոժիեի ամբողջական մարզերը:

Բրիտանական մեկ այլ պարբերաբարական՝ The Economist –ը տեղեկություն է հայտնել, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է տնտեսական համագործակցության «առաջարկությունների փաթեթ, որի ընդհանուր արժեքը կազմում է 12 տրիլիոն դոլար»: Ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման բանակցություններում Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հաստատել է այդ տեղեկությունը, բայց ընդգծել, որ առաջարկություններն «ավելին արժեն, քան ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ»: Դմիտրիևը վստահ է, որ ԱՄՆ-ը «կվերանայի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ ամերիկյան ընկերություններն արդեն իսկ 300 միլիարդ դոլարի կորուստներ են ունեցել»:

Վերջին օրերի ամենամեծ անակնկալը, սակայն, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, բանակի նախկին հրամանատար Զալյուժնիի հարցազրույցն է, որտեղ նա լուրջ քննադատության է ենթարկել Զելենսկուն, նրան մեղադրել 2023թ. հակահարձակման ընթացքում զորքերի «ոչ բավարար մատակարարման» մեջ: Զուգահեռաբար ՏԱՍՍ-ը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրել է, որ Ժնևում ուկրաինական պատվիրակությունը «մասնատվել» է: Ըստ երևույթին, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի փլուզի ներուկրաինական կոնսոլիդացիան: Մի փորձ՝ կապված Գերագույն ռադայի նախագահ Տրոֆիմչուկին Ուկրաինայի «միակ լեգիտիմ առաջնորդ» ճանաչելու հետ, ձախողվել է: Զալյունժնին «բանակը կշրջի Զելենսկու դե՞մ»: Ռուսաստանի պայմաններով «խաղաղություն» հնարավոր է միայն Ուկրաիանում կոլաբորանտական կառավարություն ձևավորելու դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում