Մոլդովան խորհրդարանական ընտրություններում իր քվեարկությամբ հստակ «այո» ասաց եվրոպական ապագային: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«Մոլդովայի քվեարկությունը հստակ «այո» է եվրոպական ապագային: Չնայած Ռուսաստանի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեներ գնելու զանգվածային ջանքերին, ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել ժողովրդին, որը հանձնառու է ազատությանը: Մենք կանգնած ենք Մոլդովայի կողքին դեպի ԵՄ նրանց ճանապարհին», – գրել է Կալասը X-ում:










































