Sunday, 19 07 2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը

Պաշտոնական. Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ֆինանսների նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության գերակայություններից է. «Տնտեսական համագործակցության առումով մենք ունենք մեծ չիրացված ներուժ: Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանում բարեկամ պետությունների հետ համագործակցության և հարաբերությունների զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ հաստոցաշինության, քիմիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, էներգետիկայի, ենթակառուցվածքների և ֆինանսական ոլորտներում գործակցության ծավալման, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար կապերի աշխուժացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ։ Տնտեսական հարաբերությունների զարգացման առումով երկուստեք կարևորվել է հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։

Շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում և դրա համար անհրաժեշտություն կա ծանոթանալու մեր երկրի ներդրումային հնարավորություններին: Հարցի առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ կտա` անհրաժեշտ տեղեկատվությունը քուվեյթական կողմին տրամադրելու և այդ հարցերը հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների օրակարգում ընդգրկելու վերաբերյալ:

Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար և փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետի ողջույնները։
ՀՀ վարչապետն իր հերթին ողջույններ է փոխանցել Քուվեյթի իր պաշտոնակցին և վերահաստատել Հայաստան այցի հրավերը։

Նշենք, որ Երևանում այսօր կայացել է Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի համանախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են տնտեսական, առևտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական և մշակութային ոլորտներում երկկողմ գործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները, կարևորվել է առևտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում