Իրանի արտաքին գործերի նախարարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն համագործակցության վերսկսման հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին՝ հավելելով, որ գործակալության հետ աշխատանքի հիմնական խոչընդոտը մնում է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«Այս պահին երկու հանդիպում է տեղի ունեցել ԱԳ նախարարության և գործակալության ներկայացուցիչների միջև, նաև պլանավորվել է երրորդ հանդիպումը։ Մեր գլխավոր պահանջը գործակալությունից այն է, որ դրա կառավարման համակարգը գտնվում է գերիշխանական կարգի ազդեցության տակ, և գլխավոր խնդիրը գլխավոր տնօրենի անձն է», – նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:











































