Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

«Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ վարչապետը հրավիրել է ընդունելություն

«Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հրավիրել է ընդունելություն:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ կառավարության համար չափազանց կարևոր էր 2011թ. մայիսին Հայաստան այցելած «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի այն գնահատականը, ըստ որի՝ երկուստեք առկա է վճռականություն՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում գտնվող «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ» ծրագրի փոխնախագահ Փաթրիք Ֆայնի հետ հանդիպմանն այսօր ամփոփվել են ծրագրի արդյունքները.

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակում մշակվել են նոր չափանիշներ, մեթոդաբանություն, որը դառնալու է մեր կառավարության ուսումնասիրության առարկան և մենք ձգտելու ենք համապատասխանել այդ չափանիշներին: Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ կառավարությանը՝ տրամադրված օժանդակության համար: Ուրախ եմ և հպարտ այն հանգամանքով, որ «Հազարամյակի մարտրահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացված ծրագիրը լավագույնն է գնահատվել: Դա մեզ հույս է ներշնչում, որ մենք ի վիճակի ենք գալ համաձայնության հիմնադրամի հետ և ապագայում իրականացնել նոր ծրագիր»:

Նշելով, որ ծրագրի կարևորագույն չափանիշները վերաբերում էին ոչ միայն ծրագրով սահմանված թիրախներին, այլև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական հիմքերի ստեղծմանը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը լի է վճռականությամբ՝ ջանքեր գործադրել, որպեսզի այս ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում ունենա շարունակական բնույթ:

Վարչապետը նշել է, որ «ՀՄՀ-Հայաստան» ծրագիրը հայ-ամերիկյան համագործակցության հաջողված կարևորագույն դրսևորումներից մեկն է: «ՀՄՀ-Հայաստան ծրագրի թիրախն այնպիսի ճյուղերն էին, ինչպիսին են՝ ոռոգման ենթակառուցվածքների արդիականացումը և գյուղացուն նոր գիտելիքների, նոր ու առաջադեմ տեխնոլոգիաների փոխանցումը: Ծրագրի շրջանակում ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվել է 177 միլիոն դոլար, որի շրջանակում վերականգնվել են ջրանցքներ, ջրագծեր, դրենաժներ, արդիականացվել են պոմպակայաններ, հուսալի ոռոգման ջուրը հասանելի է դարձել մոտ 70.000 հեկտար հողատարածքների համար, իսկ նրանից օգտվողների քանակը կազմում է 427.000 գյուղաբնակներ: Ընդ որում՝ ծրագրի դրական ազդեցությունն իր ողջ ուժով մենք կզգանք մոտակա 2 տարիների ընթացքում, քանի որ ենթադրվում է, որ մշակվող հողատարածքների ծավալը այդ ընթացքում այս ծրագրի շնորհիվ շարունակելու է ընդլայնվել»:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնն իր հերթին նշել է, որ զգալի ներդրումներ կատարելով մեր երկրի ոռոգման ենթակառուցվածքներում և ագրոբիզնեսի ոլորտում՝ իրենք քայլ են կատարել աղքատության նվազեցման ուղղությամբ: «Ծրագրի ընթացքում ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, և դա մեզ համար շատ ուրախալի է: Այս օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանը նախաձեռնում է աշխատանքներ՝ իր քաղաքացիների համար բարեկեցություն ապահովելու համար»:

Ընդունելությանը ներկայացվել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կողմից իրականացված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում