Thursday, 30 05 2024
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները
20:40
Նորվեգիան արգելել է ռուս տուրիստների մուտքը երկիր
20:30
Գալուզինը և Բյուլբյուլօղլին քննարկել են երկկողմ Հռչակագրի դրույթների իրականացումը
Վթարային վայրէջքի պատրասվող Սամարա–Մոսկվա երթուղով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել
Կայացել է Լոռիում և Տավուշում տուժածների վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը

Է.Նալբանդյանի հարցազրույցը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը “Արմենպրես” լրատվական գործակալությանը
Հարց. Պարոն նախարար, երեկ Աստանայում ավարտվեց ԵԱՀԿ գագաթնաժողովը, որին առանձնահատուկ հետաքրքրությամբ էին հետեւում Հայաստանում` Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում հնարավոր զարգացումների համատեքստում: Ինչպես եք գնահատում այն:
Պատասխան. Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարեւոր հանգրվան էր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն արձանագրելու առումով:
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանյան Դաշնության, Ադրբեջանի նախագահների, Ֆրանսիայի վարչապետի եւ ԱՄՆ պետքարտուղարի կողմից գագաթաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարությամբ ամրագրվում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով:
Աստանայում ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ու ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին: Դա իր ելույթում հատուկ շեշտեց Ռուսաստանի նախագահը:
Կարծում եմ, որ դա լուրջ նախազգուշացում է Ադրբեջանի ղեկավարությանը:
Հարց. Վերջին շրջանում Ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար հնչեցվում է այն միտքը, որ պետք չէ ժամանակ վատնել հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, Բաքուն շարունակում է նաեւ ընտրողաբար մոտենալ այդ սկզբունքներին եւ յուրովի մեկնաբանել դրանք:
Պատասխան. Միջնորդ երեք երկրները Աստանայում կոչ արեցին կողմերին` ջանքերը կենտրոնացնել կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջացման վրա: Սա հստակ պատասխան է հիմնարար սկզբունքների համաձայնեցումից խույս տալու Բաքվի փորձերին:
Աստանայի համատեղ հայտարարությամբ կարեւորվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների 2008 թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը եւ 2010 թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանյան հայտարարությունը, ու ընդգծվում է, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009 թ. հուլիսի 10-ի Լ’Ակվիլայի եւ 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները:
Եվս մեկ կարեւոր հանգամանք, որն իր ելույթում Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծեց եռանախագահող երկրների անունից. առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկի` մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:
Ի դեպ, Ֆրանսիայի վարչապետը եւս իր ելույթում ընդգծեց ներկայացված առաջարկների ամբողջականությունն ու անբաժանելիությունը:
Նույն մոտեցումն էր արտահայտված նաեւ Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից արված համատեղ հայտարարության մեջ: Այդ մոտեցումը ակնհայտ դժգոհություն էր առաջացրել Բաքվում: Իսկ մենք հայտարարեցինք, որ կիսում ենք այդ տեսակետը:
Բացի հնգակողմ հայտարարությունից, ԵԱՀԿ բոլոր 56 անդամ երկրներն ընդունեցին գագաթնաժողովի հռչակագիրը, որում ասվում է, որ ջանքեր պետք է գործադրվեն առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ`խաղաղ եւ բանակցային ճանապարհով, գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում` ամբողջովին հարգելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ամրագրված են ինչպես Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ, այնպես էլ Հելսինկյան եզրափակիչ ակտում: Կցանկանայի եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել “գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում” ձեւակերպման վրա, ինչը եւս պատասխան է հիմնախնդրի կարգավորումը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու Բաքվի շարունակական փորձերին:
Վերոհիշյալին հարկ է ավելացնել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները, որոնք արտահայտված են նաեւ ԵԱՀԿ 56 անդամ պետությունների նախարարական 2008 թ. դեկտեմբերի Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերի Աթենքի եւ 2010 թ. հուլիսի Ալմաթիի հանդիպումների շրջանակներում ընդունված հայտարարություններում:
Միջազգային հանրության այս բոլոր մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին, որոնք մենք բազմիցս արտահայտել ենք:
Կարող է հարց ծագել. ինչո՞ւ են միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում մեր դիրքորոշումների հետ: Իհարկե ոչ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության կողմնակալ վերաբերմունքի հետեւանքով, այլ այն պարզ պատճառով, որ ինչպես եւ մենք, միջազգային հանրությունը եւս ցանկանում է բանակցային գործընթացի շարունակումը եւ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը` միջազգային մանդատով օժտված միջնորդների կողմից առաջարկված վերոհիշյալ սկզբունքների հիման վրա:
Հարց. Արդեն յուրօրինակ ավանդույթ է դարձել, որ միջազգային կարեւոր ֆորումների ժամանակ Ադրբեջանն աչքի է ընկնում իր ապակառուցողական դիրքորոշմամբ: Աստանայի գագաթնաժողովը եւս այս առումով բացառություն չէր կազմում:
Պատասխան. Իրավացի եք, նույն ապակառուցողականությունը Ադրբեջանը դրսեւորել էր նաեւ ԵԱՀԿ 2008 թ. դեկտեմբերին Հելսինկիի, 2009 թ. դեկտեմբերին Աթենքի, 2010 թ. հուլիսին Ալմաթիի նախարարական համաժողովների ժամանակ եւ թերեւս առավել ակնհայտ կերպով` Աստանայում: Խոչընդոտելով հիմնախնդրի կարգավորմանը, շարունակաբար մերժելով միջնորդների կողմից արված առաջարկները, այդ թվում եւ այս տարվա հունիսին, հոկտեմբերին եւ նոյեմբերին ներկայացված տարբերակները, Ադրբեջանն, ըստ էության, փորձում է օգտագործել բանակցություններն իբրեւ շղարշ` նոր արկածախնդրություններ նախապատրաստելու համար: Այս մասին ԵԱՀԿ գագաթաժողովին իր ելույթում նշեց Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Ադրբեջանական իշխանություններն ամիսներ շարունակ, օրը 24 ժամ, խոսում են իրենց համբերության մասին եւ չեն ցանկանում գիտակցել, որ սպառվում է միջազգային հանրության համբերությունը`հանդուրժելու Ադրբեջանի սադրիչ ապակառուցողականությունը:
Հարց. Արդեն երեկ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ներկայացված հայտարարություններում փորձ էր արվում խեղաթյուրված ներկայացնել Աստանայի հնգակողմ հայտարարությունը:
Պատասխան. Գիտեք, Ադրբեջանի քարոզչության համար արդեն ավանդույթ է դարձել իր հասարակական կարծիքի համար ստեղծել փրփուրներ եւ փորձել կառչել դրանցից:
Հայաստանը, ինչպես եւ նախկինում շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` միջնորդների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում