Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2011 թ. սեպտեմբերին, 2010 թ. սեպտեմբերի համեմատ, աճել է 6.2%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրությունից:
Ընդ որում՝ պարենային ապրանքների սակագները բարձրացել են 9.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3.5%-ով, ծառայությունների սակագները` 2.2%-ով:
Տարեկան կտրվածքով` 2010 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ 2011 թ. հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշն աճել է 8.5%-ով: