Monday, 13 05 2024
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան

Ադրբեջանի խորհրդարանն Իրանում բնակվող իր «30 միլիոն» հայրենակիցներին կոչ է արել փակել ԼՂ տանող ավտոճանապարհը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) աշնանային նստաշրջանի բացման օրը ադրբեջանցի պատգամավորները սուր քննադատություն են հնչեցրել Իրանի հասցեին։

Պատգամավոր Գանիրա Փաշաևան Իրանի խորհրդարանի ուշադրությունն է հրավիրել տեղի ադրբեջանական բնակչության բնապահպանական ու սոցիալական խնդիրների վրա.

«Ադրբեջանը լրջորեն անհանգստացած է Ուրմիա լճի ճակատագրով, քանի որ դրա չորացումը մեծ խնդիրներ է ստեղծում այդտեղ բնակվող մեր հայրենակիցների համար։ Աշխարհում Իրանից բացի, «գոյություն չունի» մեկ այլ երկիր, ուր բնակչության «կեսը»,- տվյալ դեպքում՝ ադրբեջանցիները,- չունենա մայրենի լեզվով կրթություն ստանալու և իր ազգային մշակույթը զարգացնելու իրավունք։

Ես միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում Իրանում բնակվող «բազմամիլիոն» ադրբեջանական բնակչության վրա։ Ես կառաջարկեի, որ այն գումարները, որոնք հատկացվում են հակաադրբեջանական քարոզչությամբ զբաղվող «Սեհեր» հեռուստաալիքին, հատկացվեին այդ երկրում բնակվող ադրբեջանցիների սոցիալական դրության բարելավմանը»։

Իսկ պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն Իրանում բնակվող «30 միլիոն» ադրբեջանցիներին կոչ է արել ավելի ակտիվ լինել տվյալ հարցում. «Նրանք նվազագույնը կարող են Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգից դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոմեքենաների առջև փակել ճանապարհը»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանի ադրբեջանական բնակչությունը բողոքի բազմաթիվ ակցիաներ էր ծավալել՝ պահանջելով չորացումից փրկել Ուրմիա լիճը, որից կախված է միլիոնավոր մարդկանց ճակատագիրը։

Դրա արդյունքում Իրանի կառավարությունը 900 միլիոն դոլար է հատկացրել Ուրմիա լճի չորացման կանխմանն ուղղված միջոցառումների անցկացմանը, որոնց թվում է նաև Արաքս գետի ջրերի օգտագործումը, ինչը, սակայն, կարող է խնդիրներ առաջացնել Ադրբեջանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում