Friday, 17 07 2026
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին

ԱԱԾ-ում կատարված գաղտնալսումները վաճառվել են օլիգարխներին ու փողատերերին

ԱԱԾ-ի՝ աղմուկ հանած գաղտնալսումների գործը Առաջին ատյանի դատարանում մոտենում է իր տրամաբանական ավարտին: Հիշեցնենք, որ, ըստ անցյալ տարի մամուլում հրապարակված տեղեկությունների, Սերժ Սարգսյանի թիկունքում պատվերով գաղտնալսումներ էին արվել, և ԱԱԾ-ից այդ հեռախոսային վերծանումները վաճառել էին ինչ-որ օլիգարխների ու փողատերերի: Այսինքն, ԱԱԾ-ն ինֆորմացիա էր վաճառել: Իսկ այդ ամենը Սերժ Սարգսյանին հայտնի էր դարձել Ռոստովում, որտեղ նա հանդիպել էր Կրասնոդարից ժամանած ինչ-որ անձանց: Նրանք էլ գլխի էին գցել, որ իր թիկունքում Հայաստանի ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները և մյուս ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ տարիներ շարունակ պատվերով են աշխատել` օգտագործելով իրենց պաշտոնեական լծակները:

Իսկ իրավապահ համակարգերի որոշ անձանց միջև կապը կոորդինացրել էր ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ): Նշվել էր նաև, որ այդ խումբը նաև մի շարք հանցագործություններ էր հովանավորել` գողություններ և այլն: Մամուլում շրջանառված տեղեկությունների համաձայն` գաղտնալսումների հետ կապված ԱԱԾ-ում նաև ներքին ծառայողական քննություն էր անցկացվել, ինչը համընկել էր Հրաչյա Հարությունյանին ԱԱԾ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և ՊՊԾ պետի պաշտոնում նշանակելու հետ: Կարծիք կար, որ նրան պարզապես ԱԱԾ համակարգից շատ զգուշորեն մեկուսացրել են, որպեսզի պարզեն, թե մի շարք պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները վաճառվե՞լ են ազդեցիկ ինչ-որ անձանց և օլիգարխների, թե՞ ոչ: Հնարավոր էր համարվում, որ ծառայողական քննության արդյունքում ԱԱԾ, ուժային և հարկային մարմինների մի շարք պաշտոնյաներ կարող են ազատվել զբաղեցրած պաշտոններից և նույնիսկ դատապարտվել՝ նախագահի թիկունքում հայրենի օլիգարխների և քրեական տարրերի հետ ինչ-ինչ քրեական և ֆինանսական համաձայնությունների գալու և տարիներ շարունակ փոխշահավետ «գործարքներ» կնքելու համար:

Դատավարության ընթացքում դռնփակ դատական նիստեր են եղել, որոնց ընթացքում կարևոր վկաներ են հարցաքննվել: Թե ովքեր են նրանք եղել և ինչ կարևոր հարցեր են փորձել պարզել նրանց միջոցով` դեռ հայտնի չէ: Բայց կարելի է ենթադրել, որ նրանցից պետք է պարզվեր, թե ով ում, ինչ գումարի դիմաց է գաղտնալսել և ում է տվել այդ ինֆորմացիան. շղթան պետք է բացահայտվեր, և շատ մարդիկ կարող էին հայտնվել ճաղերի հետևում: Բայց դա տեղի չունեցավ կամ գուցե տեղի ունեցավ շատ անաղմուկ, քանի որ պետական, ԱԱԾ գաղտնիքի հետ գործ ունեին: Մեր ունեցած տեղեկություններով` այս գործով միակ ամբաստանյալը մնում է Արմեն Տեր-Մինասյանը:

Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ, աշխատելով ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնում՝ որպես պետի տեղակալ, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ՝ Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար, նրանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Իսկ թե այդ և գուցե մյուս կաշառքներն ինչպես են բաշխվել Ա. Տեր-Մինասյանի և նրա հնարավոր գործընկերների միջև, հավանաբար հայտնի կդառնա ավելի ուշ: Համենայնդեպս, նույնիսկ երեխան է հասկանում, որ Հայաստանում նման գործերն առանց հովանավորների չեն իրականացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում