Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Դոնալդ Թրամփն՝ ընդդեմ «արաբական աշխարհի»

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկյան մամուլի հրապարակումներին, տեղեկացնում է, որ մոտակա օրերին Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը կգործարկի «Բացահայտիր և մերժիր» պայմանական անունով ծրագիր, որի իրականացմանը կներգրավվի նաև արհեստական բանականությունը: Խնդիր է դրված բացահայտել ամերիկյան ուսումնական հաստատությունների այն սովորողներին, որ ԱՄՆ-ում ուսումնառության համար մուտքի արտոնագիր են ստացել և մասնակցում են իր պաշտպանություն պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կազմակերպվող զանգվածային միջոցառումների: ԱՄՆ վարչակազմն այդ ակցիաներն անվանում է «հակասեմիտական»:

Axsios-ը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյին․ «Մենք տեսնում ենք մարդկանց, որ մեր համալսարաններում և փողոցներում քայլերթեր են կազմակերպում և ինտիֆադայի (Իսրայելի դեմ պաղեստինցի արաբների անհնազանդության և պայքարի) կոչ անում, գովաբանում ՀԱՄԱՍ-ին, արդարացնում նրա բոլոր արարքները: Այդ մարդիկ պետք է հեռանան»: Փաստացի խոսքը վերաբերում է արաբական աշխարհից Միացյալ Նահանգների համալսարաններում ուսումնառություն անցնող բոլոր անձանց, որ «սպառնալիք են ստեղծում ԱՄՆ-ի համար»:

Ըստ ամերիկյան մամուլի՝ պետական դեպարտամենտը որոշել է արհեստական բանականության միջոցով «սքանավորել ծագումով արաբ ուսանողների էլեկտրոնային գրագրությունները, բջջային հեռախոսների հավելվածները, որպեսզի բացահայտի, թե ովքեր են նախաձեռնում հակասեմիտական զանգվածային միջոցառումները, պարզի մասնակիցների ինքնությունը»: Պետքարտուղար Ռուբիոյի ասածից հետևում է, որ «բացահայտվածների» ուսանողական վիզաները չեղյալ կհայտարարվեն և նրանք Միացյալ Նահանգներից կարտաքսվեն:

«Ընդդեմ խտրականության» ամերիկա-արաբական կոմիտեի ղեկավար Աբեդ Այուբը խստորեն քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին և հայտարարել, որ ի աջակցություն պաղեստինցիների՝ ակցիաները բռնաճնշելու փորձերը պետք է անհանգստացնեն բոլոր ամերիկացիներին, քանի որ խնդիրը վերաբերում է ԱՄՆ սահմանադրության ոտնահարմանը, ամերիկացիները դա չեն կարող ընդունել:

Axsios-ի տեղեկացվածությամբ, սակայն, նախագահ Թրամփն արդեն իսկ արդարադատության նախարարությանը հանձնարարել է անհաշտ պայքար մղել բոլորի դեմ, ովքեր ամերիկյան հրեաների նկատմամբ բռնության կոչեր են անում կամ ահաբեկչություն նախապատրաստում: Աբեդ Այուբն ասել է, որ Բայդենի վարչակազմը նույնպես սպառնալիքներ հնչեցրել է, ուսումնասիրել են հարյուր հազար մարդու անձնական նամակագրությունները, բայց արտաքսման ոչ մի որոշում չի կայացվել:

ԱՄՆ-ում ուսանողական վիզայով բնակվող արաբների նկատմամբ խստագույն վերահսկողություն սահմանելու մասին տեղեկությունը, այդ առթիվ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունը հաջորդում են Գազայի հարցով Արաբական լիգայի պետությունների՝ Կահիրեում գումարված գագաթաժողովին, որը մերժել է պաղեստինցիների տարաբնակեցման և ակնլավի կառավարումը ԱՄՆ-ին վերապահելու մասին նախագահ Թրամփի ծրագիրը:

Սպիտակ տունը, հավանաբար, արաբ ուսանողներին արտաքսելու նախաձեռնությամբ փորձում է ազդել արաբական երկրների ներքին իրավիճակին, եթե պետական դեպարտամենտը հետևողական գտնվի և ավելի քան հարյուր հազար արաբ երիտասարդներ արտաքսվեն, ապա երևույթն, անկասկած, դժգոհության ալիք կբարձրացնի այն երկրներում, որտեղից նրանք մեկնել էին Միացյալ Նահանգներ:

Բացառված չէ, որ Թրամփի վարչակազմը կարող է վերահսկողություն սահմանել նաև ԱՄՆ-ում գործող արաբական կառույցների նկատմամբ՝ նրանց մեղադրելով «պաղեստինյան ահաբեկչությունը հովանավորելու» մեջ: Իր նախանշած նպատակներին հասնելու հարցում, երևում է, Միացյալ Նահանգների նախագահը որևէ սահմանափակում չի ճանաչում և համարձակորեն հակադրվում է ժողովրդավարական ավանդույթներին:

Վաշինգտոնի կողմից այդ բացարձակ հովանավորությունն Իսրայելի վարչապետ Նաթանյահուին թույլ է տալիս գործել ավելի համարձակ և հետևողականորեն: Երկրի ոստիկանության, ժանդարմերիայի և առափնյա պահպանության ուժերի բարձրաստիճան սպայակազմի հետ իֆթարի սեղանի շուրջ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի Իսրայելը «տարածաշրջանի իր քարտեզն իրականություն դարձնի»: Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումից ի վեր առաջին անգամ ալևիների և կառավարական ուժերի միջև զինված բախումներ են եղել: ԱՄՆ նախագահի կողմից արաբական աշխարհի դեմ ձեռնարկումները կարող են Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում