Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Պարտքային ճգնաժամի լուրջ վտանգ կա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, որքանո՞վ է հավանական համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը, և ինչպե՞ս այն կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա:

– Ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորությունը հավանական է, բայց այն այս անգամ կախված է լինելու ոչ թե ինչպես առաջին դեպքում անշարժ գույքի շուկայի տատանումներից, այլ ֆինանսական սեկտորի հետ և հատկապես արտաքին պարտքի հետ, այսինքն պարտքային ճգնաժամի լուրջ վտանգ կա, ինչը բերելու է նաև տնտեսություններում նոր փոփոխությունների միջազգային շուկայում, իսկ հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսությունը նաև ներկա կառավարության ակտիվ գործողությունների արդյունքում չափազանց զգայուն է դարձել միջազգային զարգացումների հանդեպ, հնարավոր է դրա բացասական ազդեցությունը նաև մեր տնտեսության վրա:

– Ինչքա՞ն մեծ կլինի նոր ճգնաժամի ազդեցությունը մեր տնտեսության վրա, և ՀՀ կառավարությունն ի՞նչ միջոցներ ունի դրա ազդեցությունը կանխելու կամ մեղմելու համար:

– Եթե այս տեմպերով շարունակվի, ազդեցությունը չափազանց մեծ է լինելու: Դրա համար կառավարության առաջին կոնկրետ գործողությունը ներգրավված արտաքին պարտքի արագընթաց կարգով տնտեսության մեջ ներգրավումը պետք է լինի: Հիշեցնեմ, որ արտաքին պարտքը շուրջ 3 անգամ աճեց, սակայն տնտեսության իրական հատվածի վրա դրա ազդեցությունը չերևաց, որովհետև միջոցների մեծ մասը կուտակված են բանկերում և շարունակում են կուտակված մնալ, իսկ իրական տնտեսությունում ներդրումներ չկան: Դա նշանակում է, որ պետք է թուլացվի տնտեսությանը ֆինանսավորելու բոլոր դժվարությունները կամ բարդությունները, որ ստեղծված են, սկսած հարկային քաղաքականությունից, ավարտած կոնկրետ պետական ուղիղ միջամտություններ իրականացնելու հրամայականով:

– Պարոն Մինասյան, վարչապետը հաճախ ասում է, որ տնտեսությունն արդեն դիվերսիֆիկացված է, արդյունաբերությունն է զարգանում, շինարարությունն արդեն այնքան մեծ դեր չունի և, եթե անգամ ճգնաժամի երկրորդ ալիք լինի, ավելի մեղմ կզգանք: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև, եթե մենք դիտարկելու լինենք մեր տնտեսական կառուցվածքը և նայենք կառավարության կանխատեսումները, ապա նույնիսկ 2014 թվականին Հայաստանի տնտեսության կառուցվածքում շինարարության տեղը զբաղեցնում է ոչ պակաս ռիսկային ոլորտ համարվող ծառայությունների սեկտորը, մասնավորապես, ծառայությունները 40%-ից ավելին են լինելու՝ ըստ կառավարության ծրագրի: Իսկ դա նշանակում է, որ մենք զգայուն ենք լինելու միջազգային ցանկացած զարգացումների հանդեպ, այդ թվում նաև պայմանավորված մարդկանց տեղաշարժով և զբոսաշրջության ծրագրերով: Եվ եթե ցնակացած բան նպաստի դրա բացասական դրսևորմանը, դա ուղիղ ազդեցություն է ունենալու մեր տնտեսության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում