Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

ՀՀ բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 132 մլրդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեն հաստատել`

Եկամուտների գծով՝ 910 մլրդ դրամ,
Ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 42 մլրդ դրամ,
Դեֆիցիտը՝ 132 մլրդ դրամ:

Եկամուտների աճը 2011 թվականի համար հաստատված 852 մլրդ 400 մլն դրամի համեմատությամբ կանխատեսվում է 6.8%: Նախագծի ծախսային մասը 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41 մլրդ 500 մլն դրամով: Ծախսերի ամբողջ ծավալի 86.1%-ը կամ 897 մլրդ 800 մլն դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144 մլրդ 700 մլն դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին:

Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2%, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 19.8%, տնտեսության ճյուղերինը՝ 13.2%, պետական պարտքի սպասարկմանը՝ 4.5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ)՝ 3.1%, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը՝ 2.0%:

Նախատեսվող դեֆիցիտի գումարը 2011 թվականի պետական բյուջեով հաստատված և 2010 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքներով փաստացի ձևավորված ցուցանիշների նկատմամբ նախատեսված է համապատասխանաբար` 16 մլրդ 100 մլն դրամ և 41 մլրդ 800 մլն դրամ նվազումով: Դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կանխատեսվում է 3.1 %-ի չափով` 2011 թվականի համար ծրագրված և 2010 թվականի փաստացի ցուցանիշների՝ համապատասխանաբար 3.95%-ի և 4.98%-ի դիմաց:

2012 թվականի ՀՀ համախմբված բյուջեն կանխատեսվում է եկամուտների գծով՝ 937 մլրդ 200 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 69 մլրդ դրամ և դեֆիցիտը՝ 132 մլրդ 500 մլն դրամ:
ՀՀ համայնքների բյուջեների ծավալը գնահատվել է եկամուտների գծով՝ 96 մլրդ 4 մլն դրամ և ծախսերի գծով՝ 96 մլրդ 400 մլն դրամ: Ընդ որում 2012 թվականի եկամուտները կանխատեսվում են 2010 թվականի փաստացիի նկատմամբ շուրջ 11 մլրդ 500 մլն դրամով, իսկ 2011 թվականի համար համայնքների կողմից ծրագրվածի համեմատությամբ` շուրջ 2 մլրդ 8 մլն դրամով ավելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում