Sunday, 19 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում

Հայաստանում ԵՄ դիտորդների ճակատագիրը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու հարցը: Ինչպես հայտնի է, մանդատի ժամկետը լրանում է դեկտեմբերին: «Կարող եմ ասել մեր տեսանկյունը, որ քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված Խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ մենք չունենք առաջ գնացող, եթե չասեմ ավարտված, սահմանազատման գործընթաց, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և, ըստ այդմ էլ, ունենք չեզոք երրորդ կողմի կարիք՝ օբյեկտիվ գնահատական ստանալու համար», -խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Միրզոյանը:

Եվրամիության մանդատի երկարաձգման առնչությամբ էական հարց է թերևս այն, թե արդյո՞ք այդ որոշման կայացման շրջանակը Հայաստանից ու Եվրամիությունից բացի ներառում է նաև Ադրբեջանին և հնարավոր այլ կողմերի: Ադրբեջանը մի քանի շաբաթ առաջ դժգոհել էր ՆԱՏՕ միջազգային ռազմական շտաբի ղեկավարին, որ ԵՄ առաքելությունն անվստահելի է, քանի որ այնտեղ կա պրոհայկական դիրքորոշում ունեցող Ֆրանսիան: Այդ բարձրաձայնումն առնվազն առաջացնում է կասկած, որ Ադրբեջանը, բարձրացնելով վստահության հարցը, կարող է պնդել ոչ թե առաքելության չեղարկում, այլ «վստահության վերականգնման քայլեր»:

Այն, որ Բաքուն այդ հարցը բարձրացնում է ՆԱՏՕ բարձրաստիճան գեներալի առաջ, թույլ է տալիս եզրակացնել, որ մեծ հավանականությամբ լուծման տարբերակներում դիտարկում է ՆԱՏՕ դերը: Իսկ եթե նկատի առնենք այն, որ ՆԱՏՕ անդամ է նաև Թուրքիան, ապա Ֆրանսիայի «պրոհայկականության» շեշտադրումը քաղաքական գիծ դարձրած Բաքուն այդ կերպ գուցե փորձում է ստեղծել պրոադրբեջանական Թուրքիայի ներգրավման հիմնավորում:

Իսկ զուտ իրավական հնարավորություն ստեղծել է դիտորդական առաքելության կարգավիճակի վերաբերյալ Հայաստան-ԵՄ համաձայությունը, որով Եվրամիությունը ստացել է դիտորդական առաքելության կազմում ոչ ԵՄ անդամ երկրի պատվիրակ ներգրավելու իրավասություն: Արդեն կա մեկ ներգրաված՝ Կանադայի ներկայացուցիչ, սակայն միամիտ է մտածել, թե այդ իրավասությունը ԵՄ-ին պետք էր Կանադայի այդ մեկ ներկայացուցչի համար: Միևնույն ժամանակ, ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն օրեր առաջ, իհարկե հերքելով անվստահելիության մասին Ադրբեջանի դժգոհությունը, այդուհանդերձ, հայտարարել էր, որ իրենք պատրաստ են առաքելության հեռանկարի հարցում գործակցել Ադրբեջանի հետ: Ի՞նչ շրջանակով է կոմունիկացվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը երկարաձգելու հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում