Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ԲՐԻԿՍ-ի հայ-ադրբեջանական «գաղտնիքը»

Հոկտեմբերի 22-ին Կազանում բացվում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը: Այն, ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան»՝ ցույց կտա, թե Ռուսաստանն արդի աշխարհում ինչ տեղ է զբաղեցնում: Գագաթաժողովին չի մասնակցի կազմակերպության հիմնադիր անդամ Բրազիլիայի նախագահը, իսկ Հնդկաստանի վարչապետը միայն հոկտեմբերի 18-ին է հաստատել իր մասնակցությունը: Ըստ տեղեկությունների, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կազանում կմնա մինչև վերջ, ինչից հասկացվում է, որ այլ մասնակիցներ կարող են մասնակցել միայն առաջին օրվա աշխատանքներին:

Հետխորհրդային տարածքի երկրներից ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին կմասնակցեն Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը՝ նախագահների մակարդակով: Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը ՏԱՍՍ-ին ներկայացրել է գագաթաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հանդիպումները: Ըստ այդմ` Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան հանդիպումներ նախատեսված չեն:

Ուշակովն ասել է, որ Ռուսաստանի նախագահը կարող է անցկացնել նաև այլ հանդիպումներ՝ առանց մանրամասնելու, թե խոսքն ում է վերաբերում կամ ինչ ձևչափի: Այս իմաստով բավական ենթատեքստային է լրատվամիջոցներից մեկի ձևակերպումը, որ «Կազանում կգտնվի Ստամբուլում վերջերս կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ երկրի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը»:

Կազանում Պուտին-Էրդողան հանդիպում նախատեսված է: Ըստ երևույթին՝ այդ բանակցությունները շոշափելու են նաև Հարավային Կովկասի, հայ-ադրբեջանական կարգավորման, հաղորդուղիների հետ կապված հարցեր: Ծրագրված է նաև ՌԴ և Իրանի նախագահների հանդիպում:

Թեև Մոսկվայում Իրանի դեսպանն ասել է, որ համապարփակ համագործակցության մասին պայմանագրի ստորագրում նախատեսված չէ, ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ համարում են, որ այդ հնարավորությունը կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրելով Կազան՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին նրա մասնակցությունը և՛ օգտակար կլինի, և՛ հետաքրքիր։ Եթե Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումներ նախատեսված չեն, ապա ո՞րն է Փաշինյանի Կազան մեկնելու օգտակարությունը: Հետաքրքիր կարող է լինել միջազգային ցանկացած խորհրդաժողով:

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ստամբուլում մեկ ժամ տևած քննարկումներից հետո համաձայնել են լրացուցիչ ջանքեր գործադրել՝ հասնելու հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմանը: Երեք օր անց ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Կարպենտերը Բաքվում Ալիևին է փոխանցել Բայդենի նամակը, որով նաև հորդորում է մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել:

Ռուսաստանյան լրատվամիջոցն ինչո՞ւ է ակնարկում, որ հայ-ադրբեջանական վերջին բանակցությունների միջնորդը Թուրքիան է և Էրդողանի Կազանում գտնվելը գնահատում այդ իմաստով: Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ Պուտինի հանդիպման նպատակահարմարությունը պարզ կլինի նրա և Թուրքիայի ու Իրանի նախագահների հետ բանակցություններից հետո: Ըստ երևույթին՝ կազանյան հարթակում Հարավային Կովկասի ստատուս քվոյի շուրջ լայն համաձայնության հասնելու ռուսաստանյան նախագծումը Թեհրանում և Անկարայում աջակցություն չի գտել: Ի՞նչ այլընտրանք է հնարավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում