Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Չինաստանը Հայաստանին առաջարկում է միանալ, այլ ոչ թե շրջանցել

Սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային առաջին չվերթը՝ Ուրումչի-Երեւան երթուղով: Հետո նաեւ տեղի է ունեցել Երեւան-Ուրումչի չվերթը: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղիղ օդային ուղեւորափոխադրման մասին հայտարարվել էր ամիսներ առաջ: Սեպտեմբերի 3-ին տրվել է մեկնարկը: Սա անշուշտ բոլորովին լոկ տրանսպորտային կամ տնտեսական իրադարձություն չէ, ինչի մասին բավականին խոսուն վկայում է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմարտարի ելույթը. « Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացումը Չինաստանի բաց քաղաքականության բարձր մակարդակի պրակտիկա է և ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների անկեղծ ցանկությունը՝ խորացնելու իրենց ավանդական բարեկամական հարաբերությունները:

Մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, միանալ Չինաստանի սրընթաց զարգացմանը և կիսել այդ զարգացման պտուղները», հայտարարել է չին դիվանագետը; Նա ասել է նաեւ, որ Հայաստանը Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի առաջին ակտիվ մասնակիցներից է: Չին դիվաննագետի արտահայտությունը՝ «մենք հրավիրում ենք բոլոր երկրներին միանալ Չինաստանի զարգացմանն ու կիսել պտուղները», ըստ էության հասցեագրված է թերեւս Եվրոպային, դեպի որի շուկան տանող ճանապարհ է Կովկասը: Այդ ճանապարհի համար ներկայումս կա կուրջ աշխարհաքաղաքական մրցակցություն: Միացյալ Նահանգներն օրինակ չի թաքցնում, որ ունի Միջին առեւտրային միջանցք ձեւավորելու նպատակ, որպեսզի շրջանցի Ռուսաստանի եւ Չինաստանի ճանապարհները՝ Կենտրոնական Ասիայի հարստությունները Եվրոպա հասցնելու համար:

Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգների մոտեցումը ոչ թե Չինաստանին «միանալու» մոտեցումն է, այլ Չինաստանը շրջանցելու: Պեկինը փաստորեն Հայաստանում իր գործերի ժամանակավոր հավատարմատարի շուրթերով կոչ է անում Եվրոպային «միանալ» Չինաստանին, այլ ոչ թե «միանալ» Միացյալ Նահանգներին՝ Չինաստանը շրջանցելու գործում: Այստեղ ամենից էականն այն է, որ «միանալու» կոչը ուղղված է նաեւ Հայաստանին, որը թերեւս հնչում է այսպես ասած  փաթեթային իմաստով: Չինաստանն ապրիլին ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, որի գլխավոր նպատակներից մեկը անշուշտ Կովկասի ճանապարհների համար պայքարն է:

Բնական է, որ այդ պայքարի հաջորդ օղակ դիտարկվելու է Հայաստանը, հաշվի առնելով այն, որ Վրաստանի հետ սերտ, ըստ էության ռազմավարական բնույթի գործակցություն Չինաստանն ունի վաղուց: Հայաստանն իհարկե իր առաջ դրել է այլ խնդիր, կամ համենայն դեպս՝ պետք է դնի, որը ոչ թե ինչ որ մեկին «միանալն» է, այլ համաշխարհային մրցակցության տարբեր ռազմավարական նախագծերը Հայաստանի տարածքում հնարավորինս «միացնելը», իհարկե համադրելու իմաստով: Ինչ խոսք, սա բարի ցանկություն է, քանի որ գործնական մակարդակում պայքարը շատ ավելի կոշտ ու անզիջում է, գոնե առայժմ: Սակայն, «միացնելը» կամ «համադրելը» անշուշտ չեն ենթադրում բառի ուղիղ իմաստ: Տվյալ պարագայում Հայաստանի համար էականը սկզբունքները ձեւավորելն է, ու դրանք կողմերին մշակված ներկայացնելը:

Այլ կերպ ասած, սկզբունքներն առաջարկել բոլորին, այդ կերպ ցույց տալով, որ Հայաստանը ոչ թե կողմ է ընտրում, ոչ թե լուծում է կողմ ընտրելու խնդիր, այլ ձեւակերպում է իր բնական, կենսական շահերը՝ միջազգային իրավունքի եւ սկզբունքների շրջանակում, ու հայտնում դրանց շուրջ բոլոր կողմերի հետ հարաբերվելու իր պատրաստակամությունը: Սա դյուրին հարց չէ, սակայն այլ տրամաբանության վրա կառուցվելիք որեւէ վարքագիծ Կովկասի ճանապարհների համար թեժ մրցակցության պայմաններում Հայաստանի համար հազիվ թե ապահովի առավել դյուրին հեռանկար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում