Saturday, 11 07 2026
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ

Ռոբերտ Քոչարյանը հավաքել է թիմին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորները երեկվանից Բյուրականում են՝ «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Նրանք որոշել են արձակուրդի վերջին օրերը միմյանց հետ անցկացնել՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակն ու իրենց անելիքները։ Սա, իհարկե, նրանց առաջին արտագնա նիստը չէ․ նրանք պարբերաբար են դա անում՝ մայրաքաղաքից դուրս որևէ հանգստավայր մեկնում։ Այդ նիստերին, որպես կանոն, մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։

Այս անգամ արտագնա նիստն Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ են հրավիրել, որ քննարկեն, թե օրենսդիր մարմնում ինչ են անելու աշնանը։ Քննարկման թեմաներից մեկն էլ ամռանն ընդհատված՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ճակատագիրն է, ինչպես նաև Բագրատ սրբազանի ղեկավարած շարժման նկատմամբ վարվելիք քաղաքականության մշակումը։ Մանավանդ որ սրբազանը հայտարարել է աշնանն ակտիվանալու մասին։ Բնականաբար, քննարկվելու են նաև արտաքին քաղաքական հարցեր և Հայաստանի խնդիրները բանակցային պրոցեսում։

Մեր տեղեկություններով, ֆրակցիան ամբողջ կազմով է մասնակցում, քննարկումները վարելու են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Իշխան Սաղաթելյանը։ Երեկ մենք փորձեցինք զրուցել խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ, բայց մեծ մասը չէր պատասխանում զանգերին, հաջողվեց միայն Ագնեսա Խամոյանի հետ կարճատև հեռախոսազրույց ունենալ։ Նա նիստի մասին հարցերին պատասխանեց․ «Այս պահին ֆրակցիայի նիստի ենք, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում