Sunday, 19 07 2026
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային

ԱՄՆ-ն Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ որպես առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող երկիր

ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանում կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայ և ադրբեջանական պատմա-մշակութային հուշարձանների պահպանման խնդրին:

Այն մեջբերում է Քորնել համալսարանի Caucasus Heritage Watch (CHW) ծրագրի անցած տարվա ապրիլին հրապարակած ուսումնասիրությունը արբանյակային լուանկարների հիմնա վրա Լեռնային Ղարաբաղում 1994-2020 թթ.-ի ադրբեջանական պատմա-մշակութային 109 հուշարձանների վիճակի մասին: Զեկույցում նշվում է, որ երկրամասի նկատմամբ հայկական վերահսկողության ժամանակահատվածում «42 ադրբեջանական մշակութային հուշարձաններ մնացել են անփոփոխ, 39-ը լուրջ վնասներ են կրել, 16-ը ավերվել, 9-ը՝ աննշան վնասվել, երկուսը վերանորոգվել, իսկ մեկը՝ վերականգնվել։» Զեկույցը նշում է. «CHW-ի հետաքննությունը պարզել է, որ ոչ ճշգրիտ են ինչպես ադրբեջանցի պաշտոնյաների պնդումները տարածաշրջանում մզկիթների գրեթե լիակատար ոչնչացման մասին, այնպես էլ հայկական կողմի հակընդդեմ պնդումներն այն մասին, որ բոլոր վնասները տեղի են ունեցել խորհրդային տարիներին:»

Պետքարտուղարությունը մեջբերում է նաև հունիսի 22-ին CHW-ի հրապարակած զեկույցը, որտեղ արձանագրվում են «մտահոգիչ միտումներ», որոնք վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի երկրամասի մշակութային ժառանգության վայրերը, ներառյալ 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձված տարածքներում:

Փաստաթուղթը հիշատակում է սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի մշակութային իրավունքների ոլորտում հատուկ զեկուցողի հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը շարունակել է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության հետքերը վերացնելու կամ դրանք որպես կովկասյան ալբանացիներին պատկանող կոթողներ ներկայացնելու ուղղությամբ:» Ըստ պետքարտոիղարության զեկույցի՝ հատուկ զեկուցողը հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհուրդի մտահոգությունները հայկական ժառանգությունը կովկասյան-ալբանական «խոսույթով» փոխարինելու կապակցությամբ. երկրամասի մշակույթի և ճարտարապետության ոլորտների փորձագետների ճնշող մեծամասնությունն, ըստ զեկույցի, «մերժել էին այս ռեվիզիոնիստական պնդումները՝ դրանք որակելով կեղծ»։

Պետքարտուղաության զեկույցն ընդգծում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ-ը պետքարտուղարը, հենվելով 1998 թվականի Կրոնական ազատության միջազգային ակտի վրա, Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում, որը առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող երկրների ցուցակ է՝ «դավանանքի ազատության կոպիտ խախտումներ իրականացնելու կամ դրանք հանդուրժելու համար»,- նշված է պետքարտուղարության կրոնական ազատությունների մասին այս տարվա զեկույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում