Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը

Ստրասբուրգում եվրոպական նախարարական համաժողովին մասնակցող Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ, ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն: Այստեղ ուշադրության արժանին այն է, որ Բորջը օրեր առաջ էր Հայաստանում՝ ռեգիոնալ այցի շրջանակում: Հայաստանից նա մեկնել էր Բաքու:

Հազիվ թե Հայաստանի ԱԳՆ-ն պարզապես միջանցքային շփումը որոշել է մատուցել հանրությանն իբրեւ տեղեկատվություն՝ մտքերի փոխանակման համատեքստում, նախարարի բուռն աշխատանքային ռեժիմի տպավորություն ստեղծելու համար: Համենայն դեպս, ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ առկա է «մտքերի փոխանակման» բովանդակային արձանագրում էլ՝ «ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով»:

Միրզոյանն ու Բորջը Երեւանում ինչ որ բան թողել էին կիսա՞տ, այն դեպքում, երբ հանդիպում է եղել նաեւ Հայաստանի վարչապետի հետ, թե՞ Բորջի ռեգիոնալ այցից, մասնավորապես Երեւան անցից հետո ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք առաջացրել են «մտքերի փոխանակման» անհրաժեշտություն: Իսկ այստեղ կա նկատելու բան: Մասնավորապես, Երեւանից Բաքու մեկնած Բորջը այնտեղ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը լսել է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ համանախագահությունը լուծարելու մասին ալիեւյան հարցադրումը, որը լսել էր նաեւ ամիսներ առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովում, նույն Ալիեւի հետ հանդիպմանը:

Թե այն ժամանակ, թե օրեր առաջ Բաքվում Ալիեւին ինչ է ասել Մալթայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բորջը, հայտնի չէ: Իսկ հնարավո՞ր է, որ Ստրասբուրգում Արարատ Միրզոյանի հետ նա «մտքեր է փոխանակել» հենց այդ թեմայով, եթե հաշվի առնենք նաեւ Ալիեւի խոսքը այդ հանդիպմանը, թե՝ խումբը պետք է լուծարել եւ Երեւանը չունի դրան չհամաձայնելու պատճառ: Արդյո՞ք Բորջը հարցրել է Միրզոյանին՝ Երեւանը լուծարման օրակարգին չհամաձայնելու պատճառ ունի՞, թե ոչ: եվ ի՞նչ է պատասխանել նրան Արարատ Միրզոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում