Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի

ԱՄՆ կորցրել է համաշխարհային հեգեմոնի դերը, հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Բորելը, նշելով, որ 1945 թվականից հետո ձեւավորված աշխարհակարգը գոյություն չունի եւ նոր իրողություններ են: Ըստ նրա, ձեւավորվում է նոր գերտերություն ի դեմս Չինաստանի: Բորելը հայտարարել է, որ կարող է փլվել նաեւ Եվրոպան եւ այստեղ Եվրամիությունն ու Բրիտանիան ունեն մտածելու բան: Այստեղ մտածելու բան ունի նաեւ Հայաստանը:

Իհարկե Բորելը դրա մասին չի խոսել, Հայաստանը նրա ներկայացրած մեծ համայնապատկերում շատ փոքր կետ է, որ առավելապես դիտարկվում է թերեւս Կովկասի ամբողջական շրջանակում: Հայաստանը մտածելու բան ունի իր համար, որովհետեւ  գլոբալ փոփոխություններին հայաստանյան հասարակական-քաղաքական եւ տեղեկատվա-փորձագիտական դաշտերը նայում են գերազանցապես երկրպագուի տրամաբանությամբ, առանց գործնականում Հայաստանի նոր քաղաքական բովանդակության շուրջ էական քննարկումների:

Քննարկվում է Հայաստանի ուղղությունը, այլ ոչ թե բովանդակությունը: Ուղղության քննարկումը բերում է իրականությունից կտրվածության, եւ ավելին՝ իրականության հետ հակադրության: Հայաստանը բովանդակային առումով անհաղորդ է այն գլոբալ փոփոխություններին, որ տեղի են ունենում աշխարհում ընդհանրապես, եւ ըստ էության յուրքանաչյուր ռեգիոնում մասնավորապես: Մինչդեռ, քաղաքական բովանդակությունն է ձեւավորում պետության սուբյեկտություն եւ ինքնիշխանության հիմք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական ուղղությունը: Հայաստանում այսօր այդ իմաստով կա բավականին տարօրինակ ու արտառոց իրավիճակ: Հայաստանում առայժմ տեղի է ունենում քաղաքական բովանդակության «բեռնաթափում»:

Հայաստաննի քաղաքական ղեկավարությունը ըստ էության ձեռնմուխ է եղել մինչ  այժմ գոյություն ունեցած, պայմանական ասած՝ երրորդ հանրապետության քաղաքական բովանդակության եւ ինքնության ապամոնտաժմանը, հայտնի շեշտադրումների, հայտնի նարատիվների ձեւավորման տեսքով: Սակայն, դրա փոխարեն չի առաջարկվում ըստ էության որեւէ նոր բովանդակություն, դրա շուրջ առարկայական դիսկուրս: Այդպիսի գործընթաց չկա նաեւ հասարակական-քաղաքական դաշտի մնացյալ հատվածում: Կա միայն իշխանության գործողությանն առավելապես զգայական ուղենիշերով հակադրվելու գործընթաց, որն իր հերթին է պատնեշներ ստեղծում քաղաքական բովանդակության շուրջ աշխատանք ենթադրող հասարակական-քաղաքական գործընթաց ծավալելու համար: Դա Հայաստանի համար ստեղծում է փակուղի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում