Tuesday, 21 05 2024
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Սուտ եք ասում», «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց». լարված վիճակ՝ ԱԺ փոխխոսնակի ելույթի ժամանակ
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. թեկնածուն է Դավիթ Խաչատուրյանը
Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը
Լուրերի օրվա թողարկում 14։00

Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ

Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել

Արդեն 5 տարի՝ 2019 թվականից, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հետևողական են սահմանապահ Կոթիում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ենթակառուցվածքներ զարգացնելու և էկոգյուղերի ցանց ստեղծելու հարցում: Թե որքանով է դա կարևոր շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող գյուղի համար, բնակիչների համար ակնհայտ է: Կոթեցիներն իրենց անվտանգության և առավել հանգիստ հոգեվիճակին զուգահեռ նաև այլ տեսանկյունից են գնահատում տարեցտարի ավելացող լուսավորված փողոցների առկայությունը: Ժամանակակից LED լուսարձակների լուսատվությունը բարձր է, սպառած էներգիան՝ քիչ, դրանց շնորհիվ համայնքում տնտեսվող միջոցներն էլ՝ զգալի: Համակարգն աշխատում է ավտոմատ՝ բնական լույսի հետ կարգավորվելու հնարավորությամբ: Իսկ վերջին տարում արդիականացվել է նաև կառավարումը. հին վահանակները փոխարինվել են նորերով: Դա թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացնել հեռավար՝ բջջայինով արվող հեռախոսազանգով անջատել կամ միացնել լույսերը կամ էլ սահմանել ժամային նոր գրաֆիկ:

«Կոթիում նույնիսկ ամենածայրամասային փողոցները կարևոր նշանակություն ունեն: Դրանք սահմանին ավելի մոտ են՝ երբեմն ուղիղ գծով 1200 մ հեռավորության վրա: Այստեղ լուսավորության ցանցի կառուցումն իր կարևոր դերն ունի և´ անվտանգային, և´ հոգեբանական առումով: Երբ հակառակորդը տեսնում է սահմանապահ գյուղի լուսավորությունը, հասկանում է, որ շարժ կա, և որ այստեղ ապրում են: Համակարգն աշխատում է ավտոմատ ռեժիմով, բայց նոր տեխնոլոգիաներն առավել մեծ հնարավորություններ են տալիս: Ցանկության դեպքում կարելի է համակարգը միացնել-անջատել հեռավար՝ բջջային հեռախոսազանգի միջոցով, կամ սահմանել աշխատանքի նոր ռեժիմ»,- ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:

Վերջին տարում Կոթիում լուսավորվել է 5 փողոց, որից երկուսն առավել կարևոր նշանակության են՝ սահմանին մոտ են: Սահմանից դրանց հեռավորությունը ուղիղ գծով հազիվ է գերազանցում մեկ կիլոմետրը: Հերթական ծրագրով այստեղ տեղադրվել է 59 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 2300 մ ճանապարհահատված: Ընդհանուր առմամբ, 5 տարվա ընթացքում Կոթիում տեղադրվել է 207 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 8 կմ տարածք: Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախորդ տարիներին արտաքին լուսավորության հենասյուների տրամադրման և դրանց տեղադրման համար նախատեսված փոսորակները  փորելու գործում  իր ներդրումն է կատարել նաև համայնքը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությունը հեռավոր մարզերում բնակվողների համար կարևոր է մի քանի տեսանկյունից: Կառավարման արդի համակարգերի ներդնումն ու էկոգյուղերի ցանցի ձևավորումը թույլ են տալիս ապահովել երկարաժամկետ արդյունք, մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը և հնարավորինս կանխել արտագաղթը: Բացի այդ, լուսադիոդային լամպերը սպառում են 80%-ով պակաս էներգիա՝ ապահովելով բարձր լուսատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում