Wednesday, 15 07 2026
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ

Հայաստանում Կաթողիկե եկեղեցու հետևորդները նշում են Սուրբ Հարության տոնը

Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետևորդները ևս այսօր նշում են Սուրբ Հարության տոնը: Մատուցվում է Սուրբ պատարագ:

Մարտի 31-ին ձեռամբ Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Աթոռանիստ Եկեղեցու ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի, սուրբ պատարագ մատուցվեց առաջնորդանիստ եկեղեցում։

«Սա հույսի ու լույսի տոն է։ Քրիստոսի Հարության ողջույնը փոխանցելով՝ հաստատում ենք մեր հավատքը։ Քրիստոսի մեջ մենք տեսնում ենք ինքներս մեզ, շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ: Մեր ընտանիքներում խնամենք ու վառ պահենք հավատքի լույսը, միմյանց հանդեպ՝ հոգածությունն ու զորակցությունը, սերն ու միասնությունը։ Ապրենք այնպես, որ Քրիստոսի թափած արյունը ապարդյուն չլինի, ապրենք Քրստոսը մեր մեջ»,- իր խոսքում նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը՝ բոլորին Հարության ավետիսը տալով:

Տարիներ շարունակ կաթողիկե համայնքների բնակիչները, հետևելով իրենց եկեղեցու ծեսերին ու օրենքներին, հաճախել և հաճախում են իրենց համայնքներում գործող կաթողիկե եկեղեցիներ՝ հավատարիմ իրենց եկեղեցուն․ մինչ Քրիստոսի Հարության տոնին մասնակցելը, կանայք, այնպես ինչպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, զատկական պատրաստություններ են տեսնում՝ բրնձով չամիչով փլավ, կարմիր ներկած ձու, ձուկ պատրաստելով: Կաթոլիկ համայնքներում պահպանվել է նաև Զատկին նախորդող երեկոյան զամբյուղներով կամ դույլերով տնետուն շրջելու, դռները թակելու և գաղտնի այդ զամբյուղները դռների առաջ դնելու արարողությունը։ Մարդիկ էլ հավկիթներ և քաղցրավենիք են դնում զամբյուղների մեջ։ Երեխաներն օրվա ավարտին հավաքում են «ընծաները» և ուտում միասին։

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ:

Մարզում կաթողիկե բնակչություն ունեցող համայնքներ են Մեծ Սեպասարը, Ղազանչին, Բավրան, Արևիկը, Փանիկը, Ձիթհանքովը, Ազատանը, Լանջիկը և այլն: Կաթողիկե հետևորդներ ունի նաև Գյումրին: Գյումրիում կան նաև մարդիկ, ովքեր հաճախում են թե՛ կաթողիկե, թե՛ առաքելական եկեղեցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում