Sunday, 12 05 2024
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց

Հայաստանի պաշտոնյաները ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը

Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել են Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորգ Բերգեի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի արդարադատության նախարարությունից:

Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ԵԽ ստանդարտները ՀՀ արդարադատության նախարարության կողմից քաղաքականության մշակման և իրավական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային ու բացարձակ ուղնիշներ եմ: Նա ընդգծել է, որ ԵԽ և Արդարադատության նախարարության միջև համագործակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ և իրացվում է թե՛ ԵԽ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, թե՛ ԵԽ մոնիթորինգային մարմինների ու կոմիտեների հետ աշխատանքների միջոցով։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական բարեփոխումների ընթացքը և ԵԽ ծրագրերի դերակատարությունն այդ գործում: Հատուկ անդրադարձ է կատարվել ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ կատարված լայնածավալ աշխատանքին, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացին, հինգերրորդ փուլի զեկույցի մշակման և հաստատման ընթացքին։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։ Քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի հետ տարվող աշխատանքները դատաիրավական, ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների շրջանակներում: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորմանն առնչվող հարցերը, շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ ԵԽ-ի կողմից մեկնարկած նոր ծրագրի համար և ընդգծել ԵԽ շարունակական աջակցության կարևորությունը։

Քննարկվել է նաև ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացներից բխող համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ ԵԽ-Հայաստան համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ միգրացիայի, անձնական տվյալների պաշտպանության և իրավահավասարության ոլորտներում։ Նշվել է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների և ԵԽ-ի միջազգային իրավական գործիքների շրջանակներում համագործակցության կարևորությունը:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, շնորհակալություն հայտնելով հյուրերին հանդիպման և ոլորտային զարգացումների ներկայացման համար, բարձր է գնահատել ԵԽ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և ընթացիկ բարեփոխումների ոլորտներում համատեղ ջանքերի արդյունքները։ Նա նշել է, որ Հայաստանը շատ կարևոր անդամ պետություն է հանդիսանում ԵԽ համար և վերահաստատել ԵԽ պատրաստակամությունը՝ անվերապահորեն աջակցելու ՀՀ կառավարության կողմից որդեգրված ժողովրդավարական բարեփոխումներին ու Եվրոպական արժեքների և չափանիշների ներդրման ձգտումներին։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկել են առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներն ու միջոցառումները, այդ թվում՝ ապրիլ ամսին կայանալիք ԵԽ գլխավոր քարտուղարի այցի մանրամասները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում