Sunday, 19 07 2026
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետին է ներկայացվել Տեղեկատվական համակարգերի գործակալության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տեղեկատվական համակարգերի գործակալություն՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և գործակալության ներկայացուցիչները զեկուցել են թվային հասարակության և տնտեսության ձևավորման առաքելության իրագործման շրջանակներում իրականացրած աշխատանքների մասին:

Նշվել է, որ հաշվետու տարում կառավարության որոշմամբ ներդրվել է «ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակը` ապահովելով թվային ծառայություններ մուտք գործելու անվտանգ հնարավորություն օգտատերերի համար։ Ի կատարումն կառավարության որոշման՝ հանրային ծառայություններն արդեն հասանելի են մեկ մուտքի այս հարթակի միջոցով։

«Գործակալության կողմից մշակվել և գործարկվել է Ծառայությունների ազգային հարթակի փորձնական տարբերակը։ Այն միտված է բարելավելու օգտատիրոջ փորձառությունը հանրային ծառայություններից օգտվելիս՝ պարունակելով դրանց վերաբերյալ հեշտ ընկալելի և մանրամասն ուղեցույցներ։ Իրականացվում են «Կյանքի իրադարձությունների» պիլոտային ծրագրերը, որոնց տրամաբանության ներքո ոչ թե թվայնացվում են գերատեսչական գործառույթները, այլ վերանախագծվում է ծառայությունը ստանալու ճանապարհն օգտատիրոջ հարմարավետության և հասանելիության տեսանկյունից: Մասնավորապես՝ «Երեխայի ծնունդ», «Բիզնեսի գրանցում և իրավունքների պաշտպանություն», «Ավտոմեքենայի և վարորդական իրավունքի ձեռքբերում» իրադարձությունների համար գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել են թվային բարեփոխումների ճանապարհային քարտեզներ։ Պետական կայքերի համար ստեղծվում է միասնական չափանիշներով տեխնիկական նկարագիր, դիզայնի տարրեր և կառուցվածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ Ծառայությունների ազգային հարթակը միայն պետական ծառայությունների մասի՞ն է, թե՞ այդտեղ կարող են ներառվել նաև, օրինակ՝ բանկային կամ մասնավոր հատվածի կողմից մատուցվող այլ ծառայություններ. «Ինչպե՞ս է այդ հարցն աշխատում կամ ինչպե՞ս ենք մենք պատկերացնում»։

Պատասխանատուները նշել են, որ նպատակ ունեն նաև մասնավոր ծառայությունները ներառել հարթակում՝ որոշ ֆիլտր անցնելուց հետո, որպեսզի հավաստիանան, որ վստահելի ծառայություններ են մատուցվելու։

«Հայեցակարգային մակարդակում մենք չենք ասում, որ այս էջում միայն պետական ծառայություններ են, կարող են լինել նաև ոչ պետական ծառայություններ։ Ինչպե՞ս, հետո կմտածենք և կտեսնեք, բայց հայեցակարգն այն է, որ հանրային ծառայությունների այս հարթակը միայն պետական ծառայությունների համար չէ, կամ մենք առնվազն բաց ենք այդ գաղափարը քննարկելու և հասկանալու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկացվել է, որ մեկնարկել են տվյալը «միայն մեկ անգամ», «ամպայինն առաջին» սկզբունքներով աշխատող գործնական լուծումներ, որոնք կիրառվել են պետական մի քանի համակարգերում։ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի որոշմամբ հաստատվել է տվյալների քարտեզագրման և դասակարգման մեթոդաբանությունը։ Դրա հիման վրա արդեն իսկ քարտեզագրվել և նկարագրվել են պետական 18 գերատեսչությունների 100-ից ավելի համակարգեր։ Այդ թվում՝ քարտեզագրվել են պետական մոտ 500 ծառայություններ, ձևավորվել են դրանց նկարագրերը և դասակարգվել ըստ կյանքի իրադարձությունների։

Նշվում է, որ մեկնարկել է տվյալների և ծառայությունների կատալոգների մշակման գործընթացը, որոնց ներդրումը հիմքեր կստեղծի ծառայությունների սահուն և տվյալահեն կառավարման, ինչպես նաև Ծառայությունների ազգային հարթակի անխափան աշխատանքի համար։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նախարարություններում առկա բազմաթիվ տվյալներին, որոնք թղթի վրա են։ «Ես հասկացա, որ մենք պետք է երկու գործունեություն անենք։ Կան տվյալներ, որոնք տարբեր տեղերում են։ Մարդը գնաց անձնագիրը փոխեց, այդ տվյալը կարող է մի տեղ փոխվի, մնացած տեղերում՝ չփոխվի: Ընդ որում, մարդը կարող է երեք անգամ այդ ընթացքում անձնագիր փոխի, և երեք տեղում լինի մի անձնագրի տվյալ, երկու տեղում՝ մի տվյալ, չորս՝ տեղում մի տվյալ։ Հիմա մենք խնդիր ունենք լուծելու երկու հարցում: Մեկը` ամեն տվյալն ունենա մի սեփականատեր, այսինքն, օրինակ, անձնագրի տվյալը մի տեղ` Հանրապետությունում ուրիշ գերատեսչություն չկա, որ այդ տվյալի տերն է և իրավունք ունի որևէ բան փոխել այդտեղ։ Եվ երկրորդը, կան տվյալներ, իհարկե, որ արդեն իսկ թվայնացված են, բայց կան տվյալներ, որոնք թվայնացված չեն։ Հիմա թվայնացնելու պրոցեսը ինչպես է կազմակերպվում»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Ներսես Երիցյանը նշել է, որ մեթոդաբանությունը գրված է, օրենսդրական հիմքն էլ կա, որպեսզի գործընթացն ակտիվանա, ըստ օրենքի՝ բոլոր փաստաթղթերը պետք է լինեն մեքենայական, ընթեռնելի։ «Դա նշանակում է` փաստաթուղթը կոդ է»,- ասել է Երիցյանը:

Նշվել է, որ այդ տրամաբանությամբ նաև ստանդարտ է սահմանվում։ «Այսինքն, օրենքով է սահմանվելու, թե որ տվյալի սեփականատերն ով է, ու տվյալը չի կարող երկու սեփականատեր ունենալ, տվյալի սեփականատերը մեկն է։ Այսինքն` ցանկացած փոփոխություն, որ այդ տվյալի մեջ արվի կամ լրացում կամ թարմացում, արվելու է միայն ու միայն այդ սեփականատիրոջ կողմից, և օրենքով դա հստակ սահմանվելու է»,- ասել է վարչապետը:

Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության առաջնորդմամբ մեկնարկել է նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի մրցութային գործընթացը։ Մասնավոր հատվածը, մասնավորապես՝ 10 բանկ և հեռահաղորդակցության 3 ընկերություններ միավորել է ջանքերը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ազգային նույնականացման և հավաստագրման ծառայություններ ներդնելու ուղղությամբ։

Տեղեկացվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնորդմամբ մշակվել և շրջանառության մեջ են դրվել տվյալների քաղաքականությունն ինստիտուցիոնալացնող առանցքային օրենքների նախագծերը, մասնավորապես՝ «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկատվության մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին»։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ ներդրվում են թվային նույնականացման միջազգային լավագույն ստանդարտները եվրոպական eIDAS 2.0 կանոնակարգին համապատասխան էլեկտրոնային ինքնության բաց էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ: Արդյունքում՝ հավաստագրված ցանկացած կազմակերպություն կարող է առաջարկել վստահության և ինքնության ծառայություններ ՀՀ տարածքում, իսկ կառավարությունը կիրականացնի կարգավորման և վերահսկման իր գործառույթը՝ առանց մրցակցելու մասնավոր հատվածի հետ:

«Նշանակալի առաջընթաց է արձանագրվել միջազգային կարողություններով համալրված կիբեռանվտանգության ազգային թիմի ստեղծման ուղղությամբ՝ համապատասխան կառուցակարգերի և միջազգային չափանիշների ներդրմամբ:

Նախորդ տարի մեկնարկել է կիբեռանվտանգության ազգային համակարգման և կիբեռմիջադեպերի արձագանքման կենտրոնի միջազգային հավաստագրումը, ինչի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային կիբեռանվտանգության մասնագիտական համայնքի անդամ», – հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ կրիտիկական ազգային ենթակառուցվածքներին սպառնացող կիբեռմիջադեպերին արդյունավետորեն դիմակայելու նպատակով ձևավորվել է դրանց բացահայտման, կանխարգելման, արձագանքման և պաշտպանության ժամանակակից գործիքակազմ: Մեկնարկել են կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայության բարձրացման ծրագրեր տարբեր ոլորտներում՝ կիրառելով առկա կիբեռանվտանգության խորը մասնագիտական կարողությունները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում