Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Բելգիայի Դաշնային Թագավորության Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան Վան Հոֆի գլխավորած ուսանողական խմբին, որի մեջ ընդգրկված երիտասարդները պատրաստում են մագիստրոսական թեզեր՝ Հայաստանում կատարվող իրենց հետազոտությունների հիման վրա:
Հանդիպմանը կաթողիկոսը ողջունել է երիտասարդներին և, կարևորելով նման ճանաչողական ձեռնարկները, հաջողություն մաղթել նրանց օգտաշատ առաքելությանը: Գարեգին Բ-ն նաև իր գնահատանքն է հայտնել պրոֆ. Վան Հոֆին՝ արդեն ավանդույթի ուժ ստացած այս գեղեցիկ նախաձեռնության համար: